Tuesday, February 16, 2010

«Եթե որևէ մեկը մայր կամ քույր ունի փոխզիջելու, թող փոխզիջի»

Panorama.am. 16-2-2010- «Եթե որևէ մեկը մայր կամ քույր ունի փոխզիջելու, թող փոխզիջի: Ղարաբաղն իր անկախությունը ձեռք է բերել, արյուն է թափել դրա համար: Ինչ փոխզիջման մասին է խոսքը: Ես նման բաները աբսուրդ եմ համարում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, պահեստի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն խոսակցություններին, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հնարավոր են փոխզիջումներ: Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, նրա ասաց, որ հավանական է պատերազմը, թե ոչ, ոչ մեկը չի կարող ասել: «Եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի, ավելորդ վիրավորանքներ իրար հասցեի չպետք է թույլ տանք, միասնական ու ուժեղ պետք է լինենք: Եթե չենք ուզում լինի պատերազմ, պետք է ստեղծենք ամուր պետություն»: Ի դեպ, նա հերքեց այն լուրերը, թե իբր իրեն նշանակելու են ԼՂՀ պաշտպանության նախարար. «Աստված ոչ անի, որ ինձ նշանակեն: Ուրեն պետք է պատերազմ լինի, թե չէ իմ գործեն այսպես էլ լավ է»:

No comments: