Tuesday, February 16, 2010

Ղազախստանի նախագահը Ալիեւին է հանձնել ղարաբաղյան հարցով իր առաջարկները

News.am. 16-2-2010- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է Kazakhstan Today-ը: Աղբյուրի տվյալներով, այդ առաջարկները Ալիեւին են հանձնվել փետրվարի 15-ին վերջինիս հետ Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը Սաուդաբաեւը հայտարարել էր, թե Աստանան, լինելով ԵԱՀԿ գործող նախագահ, հույս ունի, որ 2010 թվականը վճռորոշ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, եթե կողմերը հավատարիմ մնան պայմանավորվածություններին: Ավելի ուշ ԵԱՀԿ գործող նախագահը Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Ղազախստանի գերակայություններից մեկը հակամարտության կարգավորումն է:

No comments: