Tuesday, February 16, 2010

Դավութօղլուն ժամանել է Իրան

Tert.am. 16-2-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ժամանել է Իրան։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով Թեհրան ժամանած Դավութօղլուն հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սաիդ Ջելիլիի հետ։ Այս մասին հաղորդում է CNNTurk–ը։

No comments: