Tuesday, February 16, 2010

Էրդողանի աչքը Թուրքիայի նախագահի աթոռի՞ն է

Tert.am. 16-2-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է զբաղեցնել Թուրքիայի նախագահի աթոռը։ Այս մասին թուրքական Vatan օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Թուրքիա» կուսակցության առաջնորդ Աբդուլլաթիֆ Շեները։ Շեներն իր այս տեսակետը հիմնավորել է այն հանգամանքով, որ Թայիփ Էրդողանը ներկա պահին ջանքեր է գործադրում նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ հոդվածը կարգի բերելու ուղղությամբ, ինչով և ցանկանում է իր համար ապագայում երաշխիքներ ապահովել։ Թուրք կուսակցապետը, խոսելով Թուրքիայի ներքին կյանքի մասին, ներկայացրել է հետևյալ պատկերը. «Եթե մի երկրում տիրում է քաղաքական ճգնաժամ, անկասկած, դրա շոշափուկները մի կողմից ձգվելու են դեպի տնտեսություն, մյուս կողմից էլ՝ հասարակական միջավայր։ Օրինակ՝ երեխաների առևանգմամբ և ներքին օրգանների առևտրով զբաղվող մաֆիայի առկայությունը Թուրքիայում։ Մեկ տարվա ընթացքում առևանգվել է 661 երեխա... Միայն 2009թ. 9 ամիսների ընթացքում 953 կին ընտանիքում ենթարկվել է բռնության և դաժանաբար սպանվել։ Սա Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ ժամանակաշրջան է»,- հայտարարել է Շեները։

No comments: