News.am. 18-2-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, վերադառնալով Իրանից, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն ներկայացրել է Իրան կատարած այցի մանրամասները եւ հայտնել Քլինթոնին, որ տվյալ թեմայով առաջիկայում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեռախոսային խոսակցություն կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Դավութօղլուի այցի լույսի ներքո առկա է դիվանագիտական ճանապարհներով Իրանի միջուկային խնդրի լուծումը։
Անկարա-Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների շրջանակներում նախատեսվում է նաեւ Դավութօղլուի հեռախոսազրույցը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջիմ Ջոնսի հետ, իսկ այսօր՝ փետրվարի 18-ին Դավութօղլուն կդիմավորի Սիրիայից Անկարա ժամանող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բըրնսին։Thursday, February 18, 2010
Դավութօղլուն, վերադառնալով Թեհրանից, իրանական խնդիրը քննարկել է Քլինթոնի հետ
News.am. 18-2-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, վերադառնալով Իրանից, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն ներկայացրել է Իրան կատարած այցի մանրամասները եւ հայտնել Քլինթոնին, որ տվյալ թեմայով առաջիկայում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեռախոսային խոսակցություն կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Դավութօղլուի այցի լույսի ներքո առկա է դիվանագիտական ճանապարհներով Իրանի միջուկային խնդրի լուծումը։
Անկարա-Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների շրջանակներում նախատեսվում է նաեւ Դավութօղլուի հեռախոսազրույցը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջիմ Ջոնսի հետ, իսկ այսօր՝ փետրվարի 18-ին Դավութօղլուն կդիմավորի Սիրիայից Անկարա ժամանող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բըրնսին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment