Wednesday, February 10, 2010

Էրդողանի կնոջ գլխաշորի թեման միջազգային սկանդալի առիթ կարող է դառնալ

Panorama.am. 10-2-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կնոջ գլխաշոր կրելու հանգամանքը, որ վերջերս Միլի Մեջլիսում ընդդիմադիր և իշխանական կուսակցության ներկայացուցիչների միջև ծեծկռտուքի առիթ հանդիսացավ, կարծես շարունակություն է ստանում: Հիշեցնենք, վերջերս «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչը Մեջլիսում ելույթ ունենալիս քամահրանքով էր հիշատակել ամենուր գլխաշոր կրող Էրդողանի տիկնոջ` Էմինե Էրդողանի մասին,ասելով, թե Էրդողանին մարգարեի տեղ են դնում, հետևաբար ինչպիսի ակնածանքով պետք է վերաբերվեն նրա տիկնոջը: Այսօր նույն կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը հայտարարել է, որ ապրիլին վարչապետ Էրդողանի Ֆրանսիա կայանալիք այցին ընդդառաջ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հորդորել է Էրդողանին Ֆրանսիա ժամանել առանց կնոջ, ինչի պատճառը վերջինիս գլխաշորն է: Էրդողանը դեռևս չի արձագանքել: Ըստ վիճակագրական տվյալների, Թուրքիայում կանանց 2/3-ը գլխաշոր է կրում, չնայած այն հանգանաքին, որ 2008թ. փետրվարի 9-ին թուրքական խորհրդարանը, երկարատև վիճաբանությունից հետո, հաստատեց հասարակական վայրերում գլխաշոր կրելու ագելքը: Հատկանշական է, որ այն ժամանակ վարչապետ Էրդողանը կողմ էր արտահայտվել օրինագծին, բայցևայնպես, սեփական կինը կրում է այն:

No comments: