Saturday, February 13, 2010

Դավութօղլուն արձագանքել է Հայաստանի նախագահի լոնդոնյան ելույթին

Panorama.am. 13-2-2010- Ղազախստանի արտգործնախարարի հրավերով Աստանա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ավարտելով այցի շրջանակներում ծրագրված հանդիպումները, նախօրեին վերադարձել է Անկարա: Ղազախստանից հեռանալուց առաջ Դավութօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին: Այդ ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ «Չեթհեմ հաուզ»-ում ունեցած ելույթին: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ`Հայաստանի նախագահի ելույթի այն հատվածի առնչությամբ, ըստ որի, Հայաստանը Ղարաբաղի հարցը հայ-թուրքական գործընթացի հետ կապելու ոչ մի քայլ չի անելու, և Թուրքիան պիտի հստակեցնի իր մտադրությունը, Դավութօղլուն արձագանքել է. «Թուրքիայի նպատակը հայտնի է: Այդ մասին տեղեկացվել է նաև գործընթացով շահագրգիռ կողմերին: Մենք նախ աջակցելու ենք կայուն խաղաղության ապահովմանը նպատակաուղղված քայլերին»:

No comments: