Tert.am. 16-2-2010- Ստամբուլում հրապարակվել են Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների վերաբերյալ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքները։
2009թ. ապրիլին սկսված 5-ամսյա հետազոտության արդյունքում փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Թուրքիա ժամանած հայաստանցիների 48%-ը Շիրակի մարզից են, ինչի պատճառը, ըստ նրանց, 1988թ. ավերիչ երկրաշարժն էր։
«Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիների 96%-ը կանայք են, 4%-ը՝ տղամարդիկ։ Իսկ դրա պատաճառն այն է, որ Թուրքիայում կանանց համար ավելի շատ աշխատանք կա։ Կանանց 72%-ը աշխատում է որպես տուն մաքրող, 18%-ը՝ հիվանդապահ, 6%-ը՝ վաճառող, 4%-ը` այլ ոլորտներում։ Նրանք ամսական վաստակում են 500-1000 ԱՄՆ դոլար։ Իսկ տղամարդիկ հիմնականում զբաղված են կոշկակարությամբ կամ ոսկերչությամբ»,- ասել է փորձագետ Ալին Օզինիանը։
Օզինիանը խոսել է նաև ապօրինի բնակվող հայաստանցիների նկատմամբ հայ և թուրք գործատուների վերաբերմունքի մասին։ «Ազգությամբ հայ գործատուներն ավելի վատ են վերաբերվում նրանց, քան թուրք գործատուները։ Սակայն երբ օրակարգ է գալիս Հայոց ցեղասպանությունը, թուրք գործատուներն անմիջապես փոխում են իրենց վերաբերմունքը»։
Հետազոտության ընթացքում փորձագետը պարզել է նաև, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիներն ապրում են վախի մթնոլորտում։
Սակայն, ըստ Օզինիանի, ամենամեծ խնդիրը կապված է վերջիններիս` Թուրքիայում ծնված երեխաների հետ։
«Որևէ ստույգ տվյալ չկա, սակայն կարելի է ենթադրել, որ Թուրքիայում ծնվել է 600-800 երեխա։ Նրանք ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ պատճառով էլ դպրոց չեն կարողանում հաճախել»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների 96%-ի նպատակն իր երկիր վերադառնալն է։
Զեկույցը ներկայացնելիս Ալին Օզինիանը ոչ մի խոսք չի ասել Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների թվաքանակի մասին, կամ գուցե նրա խոսքը կրճատել են թուրքական լրատվամիջոցները։
Սակայն նշենք, որ 2009թ. թուրքական Radikal օրաթերթը, անդրադառնալով Օզինիանի հետազոտությանը, հրապարակել էր որոշ տվյալներ, որոնց համաձայն՝ Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների թիվը կարող է հասնել առավելագույնը 12 հազարի:Tuesday, February 16, 2010
Ինչո՞վ են զբաղվում և որքա՞ն են վաստակում հայերը Թուրքիայում
Tert.am. 16-2-2010- Ստամբուլում հրապարակվել են Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների վերաբերյալ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքները։
2009թ. ապրիլին սկսված 5-ամսյա հետազոտության արդյունքում փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Թուրքիա ժամանած հայաստանցիների 48%-ը Շիրակի մարզից են, ինչի պատճառը, ըստ նրանց, 1988թ. ավերիչ երկրաշարժն էր։
«Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիների 96%-ը կանայք են, 4%-ը՝ տղամարդիկ։ Իսկ դրա պատաճառն այն է, որ Թուրքիայում կանանց համար ավելի շատ աշխատանք կա։ Կանանց 72%-ը աշխատում է որպես տուն մաքրող, 18%-ը՝ հիվանդապահ, 6%-ը՝ վաճառող, 4%-ը` այլ ոլորտներում։ Նրանք ամսական վաստակում են 500-1000 ԱՄՆ դոլար։ Իսկ տղամարդիկ հիմնականում զբաղված են կոշկակարությամբ կամ ոսկերչությամբ»,- ասել է փորձագետ Ալին Օզինիանը։
Օզինիանը խոսել է նաև ապօրինի բնակվող հայաստանցիների նկատմամբ հայ և թուրք գործատուների վերաբերմունքի մասին։ «Ազգությամբ հայ գործատուներն ավելի վատ են վերաբերվում նրանց, քան թուրք գործատուները։ Սակայն երբ օրակարգ է գալիս Հայոց ցեղասպանությունը, թուրք գործատուներն անմիջապես փոխում են իրենց վերաբերմունքը»։
Հետազոտության ընթացքում փորձագետը պարզել է նաև, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիներն ապրում են վախի մթնոլորտում։
Սակայն, ըստ Օզինիանի, ամենամեծ խնդիրը կապված է վերջիններիս` Թուրքիայում ծնված երեխաների հետ։
«Որևէ ստույգ տվյալ չկա, սակայն կարելի է ենթադրել, որ Թուրքիայում ծնվել է 600-800 երեխա։ Նրանք ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ պատճառով էլ դպրոց չեն կարողանում հաճախել»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների 96%-ի նպատակն իր երկիր վերադառնալն է։
Զեկույցը ներկայացնելիս Ալին Օզինիանը ոչ մի խոսք չի ասել Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների թվաքանակի մասին, կամ գուցե նրա խոսքը կրճատել են թուրքական լրատվամիջոցները։
Սակայն նշենք, որ 2009թ. թուրքական Radikal օրաթերթը, անդրադառնալով Օզինիանի հետազոտությանը, հրապարակել էր որոշ տվյալներ, որոնց համաձայն՝ Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների թիվը կարող է հասնել առավելագույնը 12 հազարի:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment