Tuesday, February 16, 2010

Էգեմեն Բաղըշ. Իր զինվորական սահմանադրությամբ Թուրքիան առաջ գնալ չի կարող

Panorama.am. 16-2-2010- Թուրքիայի պետնախարար ու եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ելույթ ունենալով Չեմբերլիթաշի ասոցացիայի հիմնադրամի կենտրոնակայանում, քննադատել է Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը: Նրա համոզմամբ` գործող սահմանադրությամբ Թուրքիան չի կարողանա առաջընթաց ունենալ: «Զինվորական սահմանադրությամբ հնարավոր է միայն նվազագույն ժողովրդավարություն ապահովել»,- ասել է պետնախարարը: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը: Էգեմեն Բաղըշը, հիշեցնելով, որ արդեն 51 տարի է, ինչ ընթանում են Թուրքիայի եվրաանդամակության բանակցությունները, նշել է, որ ԵՄ անդամ երկրներ կան, որոնք ժամանակին ավելի դժվար բանակցային փուլերում են եղել, քան Թուրքիան: Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից և ընդունվել 1982 թվականին: Արևմուտքը դժգոհ է այդ սահմանադրությունից ու անընդհատ բարձրաձայնում է դրա բարեշրջումների անհրաժեշտության մասին:

No comments: