/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - Ռուսաստանը հույս ունի, որ Թեհրանը կընդունի Իրանի հետազոտական ռեակտորի համար ուրանի հարստացման մասին ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանին առաջարկել է հետազոտական ռեակտորի համար վառելիքի փոխարինումն իրականացնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի երաշխավորության ներքո: Այս առաջարկությունը ուժի մեջ է, եւ մենք վստահ ենք, որ Իրանն այն կընդունի», - ընդգծել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է այս առաջարկության իրականացման ուղիներին, ապա դրանք քննարկվում են: Զանազան տարբերակներ կան, սակայն դրանք չեն փոխում առաջարկի էությունը», - ասել է Սերգեյ Լավրովը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ ուղիներից մեկին աջակցելու է Իրանը, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:
Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:
2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:Tuesday, February 16, 2010
ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը հույս ունի, որ Թեհրանը կընդունի ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը»
/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - Ռուսաստանը հույս ունի, որ Թեհրանը կընդունի Իրանի հետազոտական ռեակտորի համար ուրանի հարստացման մասին ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանին առաջարկել է հետազոտական ռեակտորի համար վառելիքի փոխարինումն իրականացնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի երաշխավորության ներքո: Այս առաջարկությունը ուժի մեջ է, եւ մենք վստահ ենք, որ Իրանն այն կընդունի», - ընդգծել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է այս առաջարկության իրականացման ուղիներին, ապա դրանք քննարկվում են: Զանազան տարբերակներ կան, սակայն դրանք չեն փոխում առաջարկի էությունը», - ասել է Սերգեյ Լավրովը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ ուղիներից մեկին աջակցելու է Իրանը, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:
Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:
2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment