Aysor.am. 17-2-2010- Մոսկվան Թեհրանին կոչ է անում ծանր ու թեթև անել և համաձայնել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` Իրանի հետազոտական ռեակտորի համար ուրանի հարստացման վերաբերյալ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ հարցը ամրագրված է ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ», - ընդգծել է նախարարը:
Լավրովը նշել է, որ վերջերս ՄԱԳԱՏԷ ուղարկված գրությունը վերաբերում է Իրանի հետազոտական ռեակտորի համար վառելանյութի մատակարարման հարցին: Նախարարը հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն նախորդ տարվա հոկտեմբերին մշակել է վառելանյութի փոխարինման ծրագիր:
«Այդ առաջարկությունը մնում է ուժի մեջ, և դա հաստատվում է գրության մեջ: Մենք հույս ունենք, որ իրանական կողմը ամեն բան ծանր ու թեթև կանի և կհամաձայնվի», - նշել է Սերգեյ Լավրովը:Wednesday, February 17, 2010
Մոսկվան Թեհրանին կոչ է անում համաձայնել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին
Aysor.am. 17-2-2010- Մոսկվան Թեհրանին կոչ է անում ծանր ու թեթև անել և համաձայնել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` Իրանի հետազոտական ռեակտորի համար ուրանի հարստացման վերաբերյալ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ հարցը ամրագրված է ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ», - ընդգծել է նախարարը:
Լավրովը նշել է, որ վերջերս ՄԱԳԱՏԷ ուղարկված գրությունը վերաբերում է Իրանի հետազոտական ռեակտորի համար վառելանյութի մատակարարման հարցին: Նախարարը հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն նախորդ տարվա հոկտեմբերին մշակել է վառելանյութի փոխարինման ծրագիր:
«Այդ առաջարկությունը մնում է ուժի մեջ, և դա հաստատվում է գրության մեջ: Մենք հույս ունենք, որ իրանական կողմը ամեն բան ծանր ու թեթև կանի և կհամաձայնվի», - նշել է Սերգեյ Լավրովը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment