News.am. 17-2-2010- Իրանը ընդհուպ մոտեցել է ատոմային զենքի ստեղծման պոտենցիալին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը՝ հանդես գալով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, որտեղ նա ժամանել է Իսրայելից, հաղորդում է ISRA գործակալությունը:
Ծովակալի խոսքով, դեռ հնարավոր է երկխոսություն վարել ատոմային խնդրի կարգավորման նպատակով, բայց ԱՄՆ-ը սկզբունքորեն չի բացառում Իրանի ատոմային հավակնությունների ռազմական կասեցումը:
Ընդ որում, ծովակալն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախընտրում է իրանական խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Ըստ Մալլենի՝ Իսրայելն ամբողջությամբ կիսում է այդ հարցում ԱՄՆ մոտեցումը:Wednesday, February 17, 2010
ԱՄՆ-ը չի բացառում Իրանի ատոմային հավակնությունների ռազմական կասեցումը
News.am. 17-2-2010- Իրանը ընդհուպ մոտեցել է ատոմային զենքի ստեղծման պոտենցիալին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը՝ հանդես գալով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, որտեղ նա ժամանել է Իսրայելից, հաղորդում է ISRA գործակալությունը:
Ծովակալի խոսքով, դեռ հնարավոր է երկխոսություն վարել ատոմային խնդրի կարգավորման նպատակով, բայց ԱՄՆ-ը սկզբունքորեն չի բացառում Իրանի ատոմային հավակնությունների ռազմական կասեցումը:
Ընդ որում, ծովակալն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախընտրում է իրանական խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Ըստ Մալլենի՝ Իսրայելն ամբողջությամբ կիսում է այդ հարցում ԱՄՆ մոտեցումը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment