Tuesday, February 16, 2010

Ս. Օհանյան. Տարածաշրջանային իրադրությունը մեզ ստիպում է լինել միասնական

Panorama.am. 16-2-2010- «Մենք բոլորս մեր նորօրյա պատմության կերտման ճանապարհին մեզ դրսևորեցինք լիարժեքորեն` առաջնորդվելով խոսքը գործի վերածելու գաղափարով: Կողք-կողքի անցնելով այդ ճանապարհը, պետք է մշտապես գնահատենք մարտական ընկերությունը»,-այսօր ելույթ ունենալով ԵԿՄ 8-րդ համագումարում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ավելացնելով, որ մարտական ընկերներին հանդիպելը իր համար մեծագույն պատիվ է: Նա ընդգծեց, որ տարածաշրջանային իրադրությունը մեզ ստիպում է լինել միասնական: Նրա խոսքով, միասին կանգնած ենք եղել մեր պետության կազմավորման ակունքներում, միասին էլ պետք է հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները և պայքարենք հետագա առաջընթացի ու զարգացման համար: Հիշեցնենք, որ համագումրի ընթացքում Ելույթներից հետո տեղի ունեցավ ԵԿՄ վարչության և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման քվեարկությունը: Իսկ նորընտիր վարչության նիստի ընթացքում միաձայն քվեարկությամբ ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը:

No comments: