News.am. 9-2-2010- Երեւանը բարի կամք չի դրսեւորում հայ-թուրքական մերձեցման գործընթացում, որ նախատեսված է երկրների միջեւ ստորագրված արձանագրություններով: Այդ մասին փետրվարի 9-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում:
«Արձանագրությունների կապակցությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ապակառուցողական է, եւ արված փոփոխություններից հետո երկու երկրների հարաբերությունները կրկին վերադարձել են նախկին մակարդակին»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե Հայաստանը ետ չկանգնի իր ապակառուցական դիրքորոշումից, հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն անհնար կդառնա:
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի որոշմամբ մարտի 4-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման մասին, Դավութօղլուն նկատել է, թե բարձրացնելով այդ հարցը, հայկական կողմը փորձում է խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին:Tuesday, February 9, 2010
Դավութօղլու. Բարձրացնելով Ցեղասպանության հարցը՝ Երեւանը ցանկանում է վիժեցնել հայ-թուրքական գործընթացը
News.am. 9-2-2010- Երեւանը բարի կամք չի դրսեւորում հայ-թուրքական մերձեցման գործընթացում, որ նախատեսված է երկրների միջեւ ստորագրված արձանագրություններով: Այդ մասին փետրվարի 9-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում:
«Արձանագրությունների կապակցությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ապակառուցողական է, եւ արված փոփոխություններից հետո երկու երկրների հարաբերությունները կրկին վերադարձել են նախկին մակարդակին»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե Հայաստանը ետ չկանգնի իր ապակառուցական դիրքորոշումից, հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն անհնար կդառնա:
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի որոշմամբ մարտի 4-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման մասին, Դավութօղլուն նկատել է, թե բարձրացնելով այդ հարցը, հայկական կողմը փորձում է խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment