Saturday, February 13, 2010

փակված կուսակցության նախկին առաջնորդը դատախազությունում

News.am. 12-2-2010- Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը Անկարայի հանրապետական դատախազությունում իր դեմ հարուցված «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքի շրջանակներում բացատրություններ է տվել։ Ահմեդ Թուրքը դատախազությունից հեռանալիս լրագրողներին ասել է, որ տվյալ օրվա խնդրո առարկան եղել է Եվրախորհրդարանում իր ելույթում «պարտիզան» բառը։ «Ժամանակն է, որ Թուրքիան դուրս գա քաղաքական գործիչներին՝ հայտնած մտքերի համար դատապարտող երկրների շարքից»,-նշել է Ահմեդ Թուրքը։ NEWS.am-ը հիշեցնում է, որ 2009-ի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Սահմանդրական դատարանը նաեւ 5 տարով արգելել է Ահմեդ Թուրքին ու հիշյալ կուսակցության եւս 36 անդամի զբաղվել քաղաքականությամբ։ Պատգամավորական մանդատից զրկվելուց հետո վերսկսվել են Ահմեդ Թուրքի եւ մյուս քուրդ գործիչների նկատմամբ դատական գործընթացները։ Ի դեպ, «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկ ջոկատային Իբրահիմ Շահինի նոթատետրում հայտնաբերվել է գրություն, որտեղ նշված է, որ հիշյալ քրդական կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքի պապը եղել է հայ, ով 1925 թվականին փոխել է անուն ազգանունը` հալածանքներից խուսափելու համար:

No comments: