
Aysor.am. 13-2-2010- Իրանը կարող է վերանայել իր որոշումն ինքնուրույն հարստացնել ուրանը մինչև 20 տոկոս, եթե ՄԱԳԱՏԷ-ն համաձայն լինի հաշվի առնել Թեհրանի մտահոգությունները: Այդ մասին Ինտերֆաքսին հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
«Եթե ՄԱԳԱՏԷ-ն համաձայն է սինխրոն փոխանակել վառելիքն Իրանի տարածքում, ապա մենք կգնանք այդ քայլի»,- հայտարարել է դիվներկայացչության ղեկավարը:
Նրա խոսքերով, Իրանը «բազմիցս հաստատում էր վառելիքի փոխանակման պատրաստակամության մասին»:
«Այն, ինչը մեր և ՄԱԳԱՏԷ-ի տարաձայնության պատճառն է, կապ ունի այդ փոխանակման ձևի հետ: Տարաձայնության պատճառն այն է, որ վառելիքի փոխանակման ձևաչափում գտնվող երկրների շարքում է նաև Ֆրանսիան»,- ասել է Սաջադին, նշելով, որ «Ֆրանսիան նախկինում չի կատարել իր պարտականությունները Իրանի հանդեպ»:
«Այդ պատճառով մեզ մոտ մտահոգություն է առաջացել, որ եթե մենք համաձայնություն տանք արտահանելու մեր ցածր հարստացված ուրանը արտասահման, ապա երբևէ չենք ստանա մինչև 20 տոկոս հաստացած ուրան», - պարզաբանել է դեսպանը, նշելով, որ հենց այդ է Թեհրանի պայմանը, որ ուրանը համաժամանակյա փոխանակվի երկրի տարածքում:
«Մենք նույնիսկ պատրաստ էինք լսելու այլ առաջարկներ, որոնք կերաշխավորեին, որ փոխանակման արդյունքում մենք կստանանք սպասված վառելիքը»,- նշել է Մ.Սաջադին:
Դեպսանը համոզված է, որ «եթե ՄԱԳԱՏԷ-ն չի հետապնդում ոչ մի քաղաքական ենթատեքս և խնդիրը զուտ տեխնիկական է, ապա հարցը կարող է լուծվել կողմերի միջև»:
No comments:
Post a Comment