Tuesday, February 16, 2010

ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԼԻԱԶՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Լրագիր» 16-2-2010- Այսօր ԵԿՄ 8-րդ համագումարին ներկա էր նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է Ղարաբաղի ժողովրդի կողմից: Ղարաբաղի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ հնարավոր չէ իրեն ինչ-որ բան պարտադրել: Հարցին, թե ինչ կանի նա, եթե Հայաստանի իշխանությունները հրահանգեն ազատագրված տարածքներից դուրս հանել զորքերը, նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է: Հակոբյանի խոսքով, խնդիրը մոտ չէ լուծմանը, իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ-ի բանակցություների կողմ չլինելու հանգամանքին, Մովսես Հակոբյանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղը չի լիազորել Հայաստանին իր փոխարեն բանակցություններ վարել, ավելացնելով, որ դա ասում է ոչ որպես պաշտպանության նախարար, քանի որ այդպիսի հայտարարություն կարող է անել միայն ԼՂՀ նախագահը:

No comments: