News.am. 16-2-2010- Թուրքական մամուլը կրկին սկանդալ է բարձրացնում Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգի բառերի հետ կապված։
Թուրքական մամուլի հրապարակումներում նշվում է, որ չնայած ֆավորիտը համարվում էր Էմմի-Միհրան զույգը, բայց անսպասելի հաղթեց Եվա Ռիվասը, եւ պնդում են, որ Եվա Ռիվասի «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգի բովանդակությունը ակնարկում է Հայոց ցեղասպանությունը։ Հենց Հայոց ցեղասպանության ակնարկն է վրդովվեցրել թուրք հասարակությանը։
Ներկայացնենք «Apricot stone» երգի բառերը՝ Քրիստ Մանարյանի թարգմանությամբ
Ծիրանի կորիզ
Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. «Իմանաս`
Դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Նրա ասած ամեն խոսքին
Ականջ կախեցի,
Կյանքը մի պահ տխուր թվաց`
Երկար լացեցի:
Եվ մայրիկս այնժամ տվեց ինձ մի բուռ ծիրան,
Մի բուռ ծիրան` հողի համբույր, արևը վրան:
Ծիրանի կորիզ
Բռիս մեջ պահած,
Հայրենի երկրից
Նվեր ինձ տրված,
Ես քեզ կդնեմ
Պաղած հողի մեջ,
Որ դու վերսկսես
Քո պտույտն անվերջ…
Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հյուսիսի,
Բայց որքան էլ հողմը խենթ
Օտար երգը իր հյուսի`
Սեր կա անբիծ, սրտիս տակ,
Որ հոգիս դարձնում է տաք:Tuesday, February 16, 2010
Թուրքական մամուլը կրկին սկանդալ է բարձրացնում Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգի առնչությամբ
News.am. 16-2-2010- Թուրքական մամուլը կրկին սկանդալ է բարձրացնում Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգի բառերի հետ կապված։
Թուրքական մամուլի հրապարակումներում նշվում է, որ չնայած ֆավորիտը համարվում էր Էմմի-Միհրան զույգը, բայց անսպասելի հաղթեց Եվա Ռիվասը, եւ պնդում են, որ Եվա Ռիվասի «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգի բովանդակությունը ակնարկում է Հայոց ցեղասպանությունը։ Հենց Հայոց ցեղասպանության ակնարկն է վրդովվեցրել թուրք հասարակությանը։
Ներկայացնենք «Apricot stone» երգի բառերը՝ Քրիստ Մանարյանի թարգմանությամբ
Ծիրանի կորիզ
Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. «Իմանաս`
Դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Նրա ասած ամեն խոսքին
Ականջ կախեցի,
Կյանքը մի պահ տխուր թվաց`
Երկար լացեցի:
Եվ մայրիկս այնժամ տվեց ինձ մի բուռ ծիրան,
Մի բուռ ծիրան` հողի համբույր, արևը վրան:
Ծիրանի կորիզ
Բռիս մեջ պահած,
Հայրենի երկրից
Նվեր ինձ տրված,
Ես քեզ կդնեմ
Պաղած հողի մեջ,
Որ դու վերսկսես
Քո պտույտն անվերջ…
Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հյուսիսի,
Բայց որքան էլ հողմը խենթ
Օտար երգը իր հյուսի`
Սեր կա անբիծ, սրտիս տակ,
Որ հոգիս դարձնում է տաք:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment