/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - «Ես մեծ նշանակություն եմ տալիս «Երկրապահ» կամավորական միության բոլոր անդամների համախմբվածությանը, քանի որ այսօր Ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է», - «Երկրապահ» կամավորական միության 8-րդ համագումարում ասել է ԼՂՀ պաշտպանական բանակի գլխավոր հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հակոբյանի խոսքերի համաձայն, «Երկրապահի» անդամ
ների համախմբվածությունը շատ կարեւոր է, քանի որ նրանք անցել են ղարաբաղյան պատերազամի ճանապարհը եւ գիտեն, թե ինչպես պետք է հաղթել թշնամուն: «Երկրապահի» դերը նոր հասունացող սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում մեծ պետք է լինի», - ասել է Հակոբյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: --
Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:
Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:Wednesday, February 17, 2010
Մովսես Հակոբյան. «Երկրապահ» կամավորականները գիտեն, թե ինչպես է պետք հաղթել թշնամուն»
/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - «Ես մեծ նշանակություն եմ տալիս «Երկրապահ» կամավորական միության բոլոր անդամների համախմբվածությանը, քանի որ այսօր Ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է», - «Երկրապահ» կամավորական միության 8-րդ համագումարում ասել է ԼՂՀ պաշտպանական բանակի գլխավոր հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հակոբյանի խոսքերի համաձայն, «Երկրապահի» անդամ
ների համախմբվածությունը շատ կարեւոր է, քանի որ նրանք անցել են ղարաբաղյան պատերազամի ճանապարհը եւ գիտեն, թե ինչպես պետք է հաղթել թշնամուն: «Երկրապահի» դերը նոր հասունացող սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում մեծ պետք է լինի», - ասել է Հակոբյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: --
Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:
Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment