Wednesday, February 17, 2010

Թուրքիայում դատական գործ է սկսվում Radikal օրաթերթի դեմ

Tert.am. 17-2-2010- Թուրքիայում դատական գործ է սկսվում Radikal օրաթերթի դեմ։ Պատճառը վերջերս պարբերականում հրապարակված հարցազրույցն է։ Մոտ երկու ամիս առաջ Radikal-ում տպագրվել էր հարցազրույց «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավոր Էմինե Այնանի հետ։ CNNTurk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու» մեղադրանքով պահանջում է երկու տարվա ազատազրկման դատապարտել Radikal օրաթերթի պատասխանատու քարտուղար Հասան Չաքալքուրթին և լրագրող Ռըֆաթ Բաշարին։

No comments: