Tuesday, March 23, 2010

«100 քայլից» սոցիալիզմի հոտ է գալիս. ՀՅԴ

Tert.am. 22-3-2010- «Ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ ծրագրային առաջարկներ են ներկայացվում, անշուշտ, դա պետք է խրախուսվի: Այս ծրագիրը պետք է գոնե երկու տարվա կանխատեսումներ կամ ակնկալիքներ ունենա իր մեջ: Ես հանդիպում եմ այնտեղ մոտեցումների, որոնք կարճաժամկետ և միջնաժամկետ են, բայց ոչ երկարաժամկետ»,- այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրին: Ըստ Մինասյանի` «100 քայլի» առանձին մոտեցումներից սոցիալիզմի հոտ է գալիս: Նրա կարծիքով` այդ ծրագիրն իր մեջ պոպուլիզմի էական տարրեր է պարունակում, որոնք ճշգրտման, հստակեցման կարիք ունեն: Մինասյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն այս ծրագրի շուրջ քննարկումներ չի ծավալել, քանի որ իրենք ունեն սեփական ծրագրերը:

No comments: