«ՀԵՏՔ» 5-3-2010- Արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած` «Հայոց ցեզղասպանության» ճանաչման մասին թիվ 252 բանաձևն առայժմ իրավական ուժ չունի: Որպեսզի ԱՄՆ օրենսդրության մաս դառնա, այն պետք է քվեարկությամբ հաստատվի նաև Ներկայացուցիչների պալատում, ապա ընդունվի նաև Սենատի կողմից:
2007 թ. հոկտեմբերին նույն կոմիտեն ընդունել էր նույն նպատակը հետապնդող 106-րդ բանաձևը: Սակայն Ներկայացուցիչների պալատում այն քվեարկության չդրվեց: Այն ժամանակ նախաձեռնության հեղինակ 4 կոնգրեսականներ նամակով դիմեցին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որպեսզի նա պալատի լիագումար նիստում առժամանակ բանաձևը քվեարկության չդնի: 252 բանաձևը, որը կառուցվածքի և բովանդակության իմաստով գրեթե 106-ի կրկնությունն է, կարող է վերջինիս կրկնել նաև ճակատագրի առումով:
Կոմիտեի նիստից առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակով դիմել էր կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին` բանաձևը չընդունելու կոչով: Այն, իհարկե, ընդունվեց: Սակայն ընդունվեց մի կերպ, ընդամենը մեկ ձայնի առավելությամբ, որն ապահովվեց քվարկության ժամանակի ձգձգման և մեկ կոնգրեսականի` քվեարկությանը չմասնակցելու արդյունքում: Դա այն դեպքում, երբ անցյալ տարի 106-րդ բանաձևին կողմ էր քվեարկել 27 կոնգրեսական, իսկ դեմ` միայն 21-ը: Այս իրավիճակը բանաձևի շուրջ դրամատիկ տրամադրություններ է ստեղծում: ԱՄՆ-ի այս ոչ միանշանակ կեցվածքը պայմանավորված է երեք հիմնական գործոններով.
1. 2008 թ. օգոստոսին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորների փոփոխությունը դեպի արևելք` մասնավորապես դեպի Ռուսաստան և Իրան:
2. Թուրքիայի հրաժարումը լրջորեն աջակցել ԱՄՆ աֆղանական նոր արշավին` ելնելով իսլամական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու իր նոր ռազմավարությունից, և Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը:
3. 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Եթե առաջին երկու գործոններն ԱՄՆ-ի համար թուրքական և մերձավորարևելյան ուղղությամբ քաղաքականությունը վերանայելու հիմք հանդիսացան, ապա երրորդն Անկարային վերահսկողության տակ պահելու և Անկարային արևմտյան շահերի սպասարկուի դերից դուրս չթողնելու միջոց դարձավ:
Հենց այս նոր իրողություններն են պատճառը, որ ի տարբերություն ԱՄՆ ՆՊ-ում հայկական բանաձևերի քննարկման նախորդ բոլոր դեպքերի` այս անգամ Թուրքիայի անհանգստությունը հիստերիայի աստիճանի հասավ: Քննարկման նախօրեին թե’ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, թե’ արտգործնախարար Դավութօղլուն հանդես եկան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու` Սպիտակն տանն ու Կոնգրեսին ուղղված բացահայտ սպառնալիքներով: Կոմիտեում բանաձևն ընդունելուց հետո Անկարան հայտարարեց ԱՄՆ-ում իր դեսպան Նամըք Թանին «խորհրդակցությունների համար» ետ կանչելու մասին: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ 252 բանաձևի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ, իսկ անձամբ արտգործնախարար Դավութօղլուն հայտարարեց. «Թուրքիան ճնշման ներքո որոշում չի ընդունի»: Նա նկատի ուներ հայ-թուրքական երկու արձանագրությունները Մեջլիսում վավերացնելուն ուղղված ամերիկյան պնդումները:
Անկարայի այս քայլերի նպատակակետը մեկն է. թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևն ընդհանրապես քվեարկության դրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Թուրքիան չի ուզում նախադեպ ստեղծել` հետագայում նմանատիպ նախաձեռնությունները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատով անցկացնելը սովորական չդարձնելու համար: Ինչ վերաբերում է Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» եզրը օգտագործելուն, ինչին կարող էր ծառայել այս բանաձևը, ապա Թուրքիան դրա համար ունի պահեստային տարբերակ. խոսքը արձանագրությունները Մեջլիս ներկայացնելու մասին է, ինչը, բնականաբար, չի երաշխավորում դրանց ընդունումը: Ողջ խնդիրն այն է` ԱՄՆ-ն հակված է, արդյոք, այս տրյուկն ընդունել հալած յուղի նման կամ կուլ տալ խայծը` գիտակցելով, որ այն ընդամենը խայծ է: Ահա այստեղ է խտացված թուրք-ամերիկյան դիվանագիտական դիմակայության ողջ իմաստը:
Անկարայի սկզբունքայնությունն այս պահին որևէ կասկածի տեղիք չի տալիս: Թուրքական պետությունը, հիմնվելով ազգային շահերի նկատմամբ չափազանց զգայուն մարտահրավերների դիմակայման համար անհաժեշտ պահին արագ կոնսոլիդացվելու` իր հասարակության ունակության վրա, կարողանում է դիմակայել արտաքին նմանատիպ ճնշումներին: Սա փաստ է, պրակտիկ քաղաքականության մեջ կենսունակությունն ապացուցած իրողություն, որի մասին գիտեն նաև Վաշինգտոնում: Եթե վերջինս իսկապես ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա և այդ կերպ հասնել իր նպատակին, ապա միանշանակ կողմնորոշվելու հարց կառաջանա. կորցնել Թուրքիային վերջնականապես, ինչը նշանակում է անցյալ տասնամյակներին կառուցված տարածաշրջանային ստատուս քվոյի վերանայում, կամ հաշտվել առկա իրողությունների հետ: Մոտ մեկ տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան բացահայտեց Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության էությունը: Նա ասաց, թե Թուրքիան այն պետությունը չէ այլևս, որին կարելի է ինչ-որ բան պարտադրել:
252 բանաձևի հետագա ըթնացքն անպայման կտեղավորվի ԱՄՆ այս կեցվածքի համատեքստում: Որովհետև Վաշինգտոնում մի կողմից Մերձավոր Արևելքում լուրջ դիրքային փոփոխությունների գնալու խնդիր չի դրվում, մյուս կողմից գործելու է Թուրքիայի հետ հարաբերություների նոր, այսպես կոչված կոմպրոմիսային, «առուծախի» մեթոդաբանությունը: Այսինքն` կողմերը համաձայնության կգան երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում, որտեղ կար Թուրքիայի դիմադրությունը, ինչի դիմաց Սպիտակ տունը կարգելափակի 252 բանաձևի մուտքը Ներկայացուցիչների պալատ կամ Սենատ: Դրա նախանշաններն արդեն կան:
Կոստա Ռիկայում, այդ երկրի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասում է. «Երբ նախագահ Օբաման և ես սկսեցինք պաշտոնավարել, որոշում կայացրինք աջակցել Շվեյցարիայի նախաձեռնած հայ և թուրք իշխանությունների միջև երկխոսության ծավալման գործընթացին և աջակցեցինք: Ես նույնպես Ցյուրիխում էի, երբ երկու երկրները ստորագրում էին հարաբերությունների կարգավորում նախատեսող Արձանագրությունները: Կարծում ենք, որ ամենանպատակահարմար ուղին հարաբերությունների կարգավորման առջև ծառացած խնդիրների քննարկումն է»: Քլինթոնը հույս է հայտնել, որ 252 բանաձևը չի մտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ:
2007-ի հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահին 4 հայամետ կոնգրեսականների ուղղած` 106-րդ բանաձևն առժամանակ քվեարկության չներկայացնելու կոչին ևս նախորդել էր այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի նմանատիպ հայտարարությունը: Ստեղծված իրավիճակի ողջ հմայքն այն է, սակայն, որ թե’ Թուրքիային և թե’ ԱՄՆ-ին նման պայմանավորվածությունների հասնելու համար հիանալի հնարավորություն է տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, այսպիսով, մի նոր գործիք է դառնում` անընդհատ շրջանցելու Ցեղասպանության իրական ճանաչման խնդիրը: Ավելին, այն դառնում է դիվանագիտական առուծախի «գինը»:
Գեւորգ ԴարբինյանSunday, March 7, 2010
252-ը, ինչպես 106-ը. կամ ամերիկաթուրքական պայմանավորվածությունների հայկական գինը

Գեւորգ Դարբինյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment