News.am. 22-3-2010- Թուրքական գրականության հայտնի դեմքերից մեկը` Յաշար Քեմալը մասնակցել է բարեգործական հիմնադրամների կողմից կազմակերպված մրցույթին որպես ժյուրի, որից հետո լրագրողները հարցեր են ուղղել հայտնի գրողին:
Հարցին թե ի՞նչ է մտածում գրողը Թուրքիայի վարչապետի կողմից արած հայտարարության մասին, որ կվտարի 100 հազար անօրինական հայերի, Յաշար Քեմալը ասել է. «Ամոթ է, թող չանեն, ամոթ է»:
Նշենք, որ թուրքական գրականության կարկառուն դեմք Յաշար Քեմալը ջանքերի շնորհիվ է, որ Ախթամարի Սուրբ Խաչը ժամանակին չի քանդվել թուրքական իշխանությունների կողմից: Հայտնի է, որ 1951 թվականին արդեն որոշվել էր, որ պիտի քանդվի Վանա լճի Ախթամար կղզու հրաշակերտ եկեղեցին եւ արդեն սկսել էին քանդել զանգակատունը, երբ գործին խառնվել է Յաշար Քեմալը, ով կարողացել է համոզել իշխանություններին, որ այն բոլորի ժառանգություն է եւ քանդելը ճիշտ չէ:
Յաշար Քեմալը ծնվել է 1922-ին: 1950-ին ձերբակալվել է կոմունիստական գաղափարներ տարածելու մեղադրանքով: Հեղինակ է բազմաթիվ վեպերի: Նա է գրել նաեւ «Արարատի լեգենդները» վեպը:Monday, March 22, 2010
Թուրք հայտնի գրողը ամոթանք է տալիս Էրդողանին
News.am. 22-3-2010- Թուրքական գրականության հայտնի դեմքերից մեկը` Յաշար Քեմալը մասնակցել է բարեգործական հիմնադրամների կողմից կազմակերպված մրցույթին որպես ժյուրի, որից հետո լրագրողները հարցեր են ուղղել հայտնի գրողին:
Հարցին թե ի՞նչ է մտածում գրողը Թուրքիայի վարչապետի կողմից արած հայտարարության մասին, որ կվտարի 100 հազար անօրինական հայերի, Յաշար Քեմալը ասել է. «Ամոթ է, թող չանեն, ամոթ է»:
Նշենք, որ թուրքական գրականության կարկառուն դեմք Յաշար Քեմալը ջանքերի շնորհիվ է, որ Ախթամարի Սուրբ Խաչը ժամանակին չի քանդվել թուրքական իշխանությունների կողմից: Հայտնի է, որ 1951 թվականին արդեն որոշվել էր, որ պիտի քանդվի Վանա լճի Ախթամար կղզու հրաշակերտ եկեղեցին եւ արդեն սկսել էին քանդել զանգակատունը, երբ գործին խառնվել է Յաշար Քեմալը, ով կարողացել է համոզել իշխանություններին, որ այն բոլորի ժառանգություն է եւ քանդելը ճիշտ չէ:
Յաշար Քեմալը ծնվել է 1922-ին: 1950-ին ձերբակալվել է կոմունիստական գաղափարներ տարածելու մեղադրանքով: Հեղինակ է բազմաթիվ վեպերի: Նա է գրել նաեւ «Արարատի լեգենդները» վեպը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment