Sunday, March 7, 2010

Թափանցիկությունը` կիսով չափ

ԹՀԹ Թեմական խորհրդի կողմից կյանքի կոչված «Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը ո գեկոչող հանձնախումբ»-ը, 2010թ. փետրվարի 24-ին, երկրորդ ան գամվա համար «իրանահայ տպա գիր մամուլի ներկայացուցիչներին» ասուլիսի էր հրավիրել, որպեսզի այդ միջոցով հանրությանը տեղեկացներ իր կատարած ու կատարելիք աշխատանքների մասին: Հանդիպման ընթացքում, որ կայացավ առաջնորդարանի դահլիճում, նախ Հանձնախմբի խոսնակ` Րաֆֆի Փիրումյանը որոշ բացատրություններ տվեց տարված աշխատանքների եւ նախատեսվող ծրա գրավորումների մասին, որի տպված տարբերակը նաեւ փոխանցեց լրա գիրներին, ապա պատասխանեց նրանց հարցումներին: Րաֆֆի Փիրումյանն ասաց, որ մշակվել է 12 հիմնական եւ 20 ընդհանուր ձեռնարկների ծրա գրացանկ, ստեղծվել է կայքէջ, գնվել են գրքեր, ցուցադրվելու են ֆիլմեր: Ծրա գրեր են մշակվել հասարակության բոլոր խավերի` պատանիների, երիտասարդների, ուսանողների ու նաեւ ոչ-հայերի համար: Նախկին տարիների պես կատարվելու է ծաղկեմատուցում` աշակերտության ու նաեւ կազմակերպությունների եւ անհատների կողմից` ապրիլի 20-23-ը: Հրապարակվելու է որմազդ եւ հայտարարություններ, կազմակերպվելու է կլոր սեղան, որտեղ Հայոց Ցեղասպանության կողքին արծարծվելու են այլ ցեղասպանությունները: Ըստ Ր. Փիրումյանի 95-ամյակին նվիրված ձեռնարկներն արդեն իսկ սկսվել են փետրվարի 24-ից եւ շարունակվելու է մինչեւ հուլիս: Մեր կարծիքով, իհարկե, ողջունելի է Հանձնախմբի կողմից կիրառված թափանցիկությունն ու լրա գրողներին ասուլիսի հրավիրելը, սակայն հարցի թերությունը նրանում է, որ, դժբախտաբար, այն կայանում է կիսով չափ: Ուզում ենք ասել մակերեսում դա կա, բայց խորքում ոչ: Կենտրոնական հանձնախումբ կյանքի կոչելիս Թեմական խորհուրդը ենթարկվում է կուսակցության որոշմանը եւ միակողմանի մի հավաք ստեղծում ու համը շատ չհանելու համար հեռախոսով դիմում են ոչ-դաշնակցական մեկ-երկու մարդու, որպեսզի իրենց մասնակցությունը բերեն այդ հանձնախմբում: Եթե այդ մարդը(իկ) ընդունում է հրավերը, իրենք էլ դես ու դեն ասում են, որ Հանձնախումբը կյանքի է կոչվել տարբեր կողմերի ներկայությամբ, իսկ եթե այդ մարդը` բարձր դասելով հավաքական մտքի արժեքը չի ընդունում «ճիշտ հաշվարկված» այդ հրավերը, այդ դեպքում դա համարում են հավաքականության կողմից տրված պատասխան: Մեր թղթակցի կողմից արծարծված միտքն ու հարցը շատ պարզ էր, բայց կարծես այնքան էլ Հանձնախմբի սրտով չէր, ոչ էլ իհարկե «Ալիք»-ի լրա գրողի, որ իր պարտքը համարեց «լրացնել» խոսնակի բացատրությունները: Մենք ասացինք ու հարցրինք. Ապրիլի 24-ը այս կամ այն խմբակցության սեփականությունը չէ, այն համահայկական է իր ամբողջության մեջ եւ լավ առիթ է, որի շուրջ կարելի է համախմբվել եւ միասնական աշխատանք տանել: Այդ դեպքում ինչո՞ւ համայնքային հանձնախումբ կյանքի չի կոչվում, որպեսզի համազ գային այս առիթը նշվի միասնական ո գով: Չէ՞ որ այս հարցում բոլորս էլ նույն բանի մասին ենք խոսում ու մտածում: Ր. Փիրումյանն պատասխանեց. «Չ գիտեմ ինչ տեսակ, բայց իմանում եմ, որ տարբեր միություններից մասնակցում են: Հանձնախմբում ունենք ԻԱՄՄ-ից, որ իսկապես «ինվալվա» աշխատանքների հետ, իսկ «Րաֆֆի» համալիրից չեն մասնակցել, ան գամ պաշտոնական նամակով հրաժարվել են»: Նա հավելեց, որ նրանք «պաշտոնական նամակով հրաժարվել են Ապրիլ 24-ի բոլոր ձեռնարկներից: Ասում են՝ մենք ունենք մեր ձեռնարկները: Եվ այդ նամակը չի եկել այնինչ ժողովից հետո, այլ երկրորդ ժողովից հետո է եկել»: Իսկ մեր թղթակցի այն պնդումից հետո, որ ուզում եք ասել նրանք հրաժարվել են Կենտրոնական հանձնախմբում մասնակցություն ունենալուց: Հանձնախմբի խոսնակն ասում է. «Նրանք չեն մասնակցել եւ դա եղել է մեր նշանակումից առաջ»: Ր. Փիրումյանն նաեւ չմոռացավ շեշտել, որ «իրանց նամակը շատ էլ հար գալից նամակ էր, ես կարդացի նրանում որեւէ վիրավորական բան չկար» եւ ավելացրեց, որ «ինչու էդ բանը մենք ԻԱՄՄ-ի հետ ունենք, էդ ընկերը գալիսա աշխատանքների մեջ «ինվալվա», եւ այլն: Թեեւ Ր. Փիրումյանը խնդրեց, որ այս վերջին խոսքերը չհրապարակել՝ քանի որ յուրաքանչյուր միության իրավունքն է վարվել այնպես ինչպես ցանկանում է, բայց հարցերի լրջությունը մեզ պարտադրում է խոսել այդ մասին: Ասուլիսից հետո մենք դիմեցինք ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի նախա գահ՝ դոկտ. Ռայմոնդ Թորոսյանին, պարզելու համար հարցի էությունը: Դոկտ. Թորոսյանը շեշտեց, «Մենք` որպես՝ «Րաֆֆի» համալիր որեւէ նամակ չենք ստացել այս կապակցությամբ: Իսկ, մեր այն նամակում, ինչի մասին խոսում է Ր. Փիրումյանը, շեշտել ենք, որ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը միայն այն դեպքում այս աշխատանքներում դեր կստանձնի, որ իր ներկայացուցիչը ունենա Կենտրոնական հանձնախմբում»: Դոկտ. Թորոսյանը հավելեց, որ վերոհիշյալ «նամակի պատճենը հղվել է նաեւ Սրբազան Հորը, որին ի պատասխան Առաջնորդը գրել էր, որ Հանձնախումբը կազմված է անհատներից եւ ոչ թե միությունների ներկայացուցիչներից: Կարծում ենք արդեն ամեն ինչ պարզ է»: Ահա եւ բուն հարցը, որին հստակորեն պատասխանել է Սրբազանը, որն ի միջի այլոց հակասում է Հանձնախմբի խոսնակին: Առաջնորդի նամակը խոսում է նրա մասին, որ այստեղ չկա գաղափարական զանազանություն, այլ միայն դեմքերի: Իսկ թե ո՞րն է Թեմականի կողմից կիրառված մեխանիզմը այդ դեմքերի նշանակման գործում, Ր. Փիրումյանին հայտնի չէ: Սակայն նա խոստացավ այդ մասին հարցնել: Ամենայն դեպս, մենք կարծում ենք, եթե ճիշտ մեխանիզմ կիրառվի Հայոց Մեծ Եղեռնի ո գեկոչման Կենտրոնական հանձնախումբ կյանքի կոչելու գործում, այն կարող է անկյունադարձային դեր խաղալ, մեր համայնքում այդքան փնտրված, միասնականության հասնելու համար: Թե չէ, արտաքինը գեղեցկացնելով ու քաղցր ներկայացնելով ցանկալի արդյունքի չենք հասնելու: Խորքում մենատիրական ո գով կիրառված դիրքորոշման արդյունքում կյանքի կոչված նշանակովի հանձնախումբը չի կարելի մակերեսում ժողովրդավարական դեմքով ներկայացնել: Ժ. Ամիրյան «ԱՐԱՔՍ» համար 197, ՓԵՏՐՎԱՐ 2010

No comments: