Sunday, March 7, 2010

Իրան-Հայաստան բարեկամության միություն

2010թ. փետրվարի 2-ին, Իրան-Հայաստան բարեկամության միության կենտրոնատեղիում կայացավ մի խորհրդակցական հանդիպում, օրակար գը` Հայաստանում այ գետարծքների ընդարձակման համար նախատեսվող ծառատնկիների փոխադրման ծրա գիր: Հանդիպմանը, ուր ներկա էին միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, նախ հակիրճ բացատրությամբ հանդես եկան ԻՀԲՄ պատասխանատուներ` ճրտ. Լեւոն Ահարոնյանն ու դոկտ. Միրղասեմ Մոմենին: Լ. Ահարոնյանը հատկապես շեշտեց նախորդ տարում իրականացված նման ձեռնարկի ու նրա արդյունավետության մասին, ապա ավելացրեց, որ այս տարվա համար նախատեսում ենք մոտ 10 հազար տնկիներ տեղափոխել Հայաստան եւ Արցախ, հենվելով ժողովրդական նվիրատվություններին, որի համար էլ խնդրում ենք հայկական բոլոր կառույցների, միությունների եւ մամուլի օժանդակությունը: Այնուհետ որոշ հարցեր եւ կարծիքներ արծարծվեցին ներկաների կողմից: Բոլորը դրական քայլ համարելով հիշյալ ձեռնարկը, խոստացան հնարավորինս օ գնել դրա իրականցմանը: Նույն առիթով ԻՀԲՄ-ն հրապարակել է մի հայտարարություն, որում ի մասնավորի ասվում է. «Իրան-Հայաստան բարեկամության միությունը ձեռնարկել է ծառատունկի ծրա գիր` Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ գործում մեզ հետ համա գործակցում է ՀՀ Գյուղտնտեսության նախարարությունը: Դիմելով Ձեզ խնդրում ենք բուռն մասնակցություն ցուցաբերել այդ հույժ կարեւոր աշխատանքում: Պտղատու ծառերի տնկիները միջին հաշվով տեղափոխման եւ այլ ծախսերը ներառյալ արժենալու են յուրաքանչյուրը 3000 թուման: Հայ կամ պարսիկ բոլոր իրանցի անհատները, միությունները, հասարակական կառույցները, ընկերությունները կամ ձեռնարկությունները մասնակցելով այս նախաձեռնության կարող են նվիրել ցանկացած թվով տնկիին համարժեք գումար»: Ավելացնենք, Նվիրատուները կարող են դիմել Իրան-Հայաստան բարեկամության միություն, «Րաֆֆի» համալիր, թեհրանահայ այլ միություններ ու նաեւ «Արաքս» եւ «Յոյս» թերթերի գրասենյակ եւ համապատասխան ստացականի դիմաց փոխանցել իրենց գումարը: Իրան-Հայաստան բարեկամության միություն` Հեռ. 88841177, 88841678, 88831466, 88830771 «Րաֆֆի» համալիր` Հեռ. 77833726, 77847162 «Յոյս» երկշաբաթաթերթ` Հեռ. 66495180, 66492693 «Արաքս» շաբաթաթերթ` Հեռ. 88832238 «ԱՐԱՔՍ» համար 197, ՓԵՏՐՎԱՐ 2010

No comments: