Tert.am. 22-3-2010- Թուրքիայում աշխատող հայերի համար ավելի ճիշտ կլինի օգտագործել ոչ թե «ապօրինի բնակվող», այլ «հյուր» ձևակերպումը: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հարկ եղած դեպքում ապօրինի բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին հայտարարությունը:
«Մեր երկիր ժամանած Հայաստանի քաղաքացիները ոչ մի տեղ չեն թաքնվում, նրանց բնակության վայրը հայտնի է: Նրանք այստեղ աշխատում են որպես հյուր և օգնում են Հայաստանում բնակվող իրենց հարազատներին… Նրանք մեր հյուրերն են»,- հայտարարել է Քաան Սոյաքը` ավելացնելով.
«Թուրքիայում հյուրընկալված՝ Հայաստանի աշխատող քաղաքացիների մասին վարչապետ Էրդողանի խոսքերն ինչքան էլ լավ իմաստով ասված լինեն և հյուրընկալվածների նկատմամբ բարի նպատակներն ընդգծելու նպատակով, ցավոք, այդ խոսքերն արտերկրում բոլորովին այլ կերպ են ընկալվել: Այդ խոսքերից հետո մեր հեռախոսները չեն լռում: Փորձում ենք բացատրել, որ դրանք սխալ են ընկալվել»,- հայտարարել է Սոյաքը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունմանը՝ Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահը նշել է, որ նման օրինագծերը բարդացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Մենք պետք է գիտակցենք, որ ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ եվրոպական երկրների քաղաքական գործիչների համար առաջնայինը ոչ թե Թուրքիան է, այլ իրենց ընտրողների կարծիքը: Մենք մեր խնդիրներն ինքներս պետք է լուծենք, այլ ոչ թե այդ առումով տարբեր մեկնաբանությունների առիթ տանք մյուսներին»,– ասել է նա:
Քաան Սոյաքի կարծիքով` մարտ և ապրիլ ամիսները ճգնաժամային են լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։ Ըստ Սոյաքի, եթե Թուրքիան վավերացրած լիներ հայ-թուրքական Արձանագրությունները, այդ առնչությամբ մտահոգվելու առիթ չէր ունենա:
«Ինչո՞ւ ենք մենք առերեսվում ցեղասպանության բանաձևերին. որովհետև մեր խորհրդարանը մինչև այժմ չի վավերացրել Արձանագրությունները: Եթե այդ փաստաթղթերը վավերացվեին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում չէր հայտնվի ցեղասպանության մասին բանաձևը, և մենք չէինք մտահոգվի, թե ապրիլի 24-ին ինչ արտահայտություն է գործածելու Օբաման»,- նշել է Սոյաքը` ընդգծելով, որ թուրքական խորհրդարանն Արձանագրությունները դեռ չի վավերացվել այն պատճառով, որ Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանին է աջակցում։
Սոյաքի կարծիքով` Կովկասում այնքան ժամանակ չի հաստատվի խաղաղություն, քանի դեռ դա չի ուզում Ռուսաստանը:
«Ռուսաստանն առայժմ պատրաստ չէ Կովկասում խաղաղության հաստատմանը: Այդ առումով նրա որոշմանն են սպասում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Այդ սպասողական վիճակը որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ: Իսկ թե նա երբ կընդունի որոշում, հայտնի չէ: Այս իրողությունից անտեղյակ է թուրքական ընդդիմությունը և թուրք ժողովրդին էլ սխալ է ուղղորդում»,- ասել է Քաան Սոյաքը:Tuesday, March 23, 2010
Ոչ թե ապօրինի բնակվող հայեր, այլ հյուրեր. Քաան Սոյաք
Tert.am. 22-3-2010- Թուրքիայում աշխատող հայերի համար ավելի ճիշտ կլինի օգտագործել ոչ թե «ապօրինի բնակվող», այլ «հյուր» ձևակերպումը: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հարկ եղած դեպքում ապօրինի բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին հայտարարությունը:
«Մեր երկիր ժամանած Հայաստանի քաղաքացիները ոչ մի տեղ չեն թաքնվում, նրանց բնակության վայրը հայտնի է: Նրանք այստեղ աշխատում են որպես հյուր և օգնում են Հայաստանում բնակվող իրենց հարազատներին… Նրանք մեր հյուրերն են»,- հայտարարել է Քաան Սոյաքը` ավելացնելով.
«Թուրքիայում հյուրընկալված՝ Հայաստանի աշխատող քաղաքացիների մասին վարչապետ Էրդողանի խոսքերն ինչքան էլ լավ իմաստով ասված լինեն և հյուրընկալվածների նկատմամբ բարի նպատակներն ընդգծելու նպատակով, ցավոք, այդ խոսքերն արտերկրում բոլորովին այլ կերպ են ընկալվել: Այդ խոսքերից հետո մեր հեռախոսները չեն լռում: Փորձում ենք բացատրել, որ դրանք սխալ են ընկալվել»,- հայտարարել է Սոյաքը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունմանը՝ Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահը նշել է, որ նման օրինագծերը բարդացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Մենք պետք է գիտակցենք, որ ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ եվրոպական երկրների քաղաքական գործիչների համար առաջնայինը ոչ թե Թուրքիան է, այլ իրենց ընտրողների կարծիքը: Մենք մեր խնդիրներն ինքներս պետք է լուծենք, այլ ոչ թե այդ առումով տարբեր մեկնաբանությունների առիթ տանք մյուսներին»,– ասել է նա:
Քաան Սոյաքի կարծիքով` մարտ և ապրիլ ամիսները ճգնաժամային են լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։ Ըստ Սոյաքի, եթե Թուրքիան վավերացրած լիներ հայ-թուրքական Արձանագրությունները, այդ առնչությամբ մտահոգվելու առիթ չէր ունենա:
«Ինչո՞ւ ենք մենք առերեսվում ցեղասպանության բանաձևերին. որովհետև մեր խորհրդարանը մինչև այժմ չի վավերացրել Արձանագրությունները: Եթե այդ փաստաթղթերը վավերացվեին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում չէր հայտնվի ցեղասպանության մասին բանաձևը, և մենք չէինք մտահոգվի, թե ապրիլի 24-ին ինչ արտահայտություն է գործածելու Օբաման»,- նշել է Սոյաքը` ընդգծելով, որ թուրքական խորհրդարանն Արձանագրությունները դեռ չի վավերացվել այն պատճառով, որ Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանին է աջակցում։
Սոյաքի կարծիքով` Կովկասում այնքան ժամանակ չի հաստատվի խաղաղություն, քանի դեռ դա չի ուզում Ռուսաստանը:
«Ռուսաստանն առայժմ պատրաստ չէ Կովկասում խաղաղության հաստատմանը: Այդ առումով նրա որոշմանն են սպասում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Այդ սպասողական վիճակը որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ: Իսկ թե նա երբ կընդունի որոշում, հայտնի չէ: Այս իրողությունից անտեղյակ է թուրքական ընդդիմությունը և թուրք ժողովրդին էլ սխալ է ուղղորդում»,- ասել է Քաան Սոյաքը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment