«Լրագիր» 22-3-2010- Ըստ երեւույթին, Դաշնակցությունը քաղաքականության մեջ շատ է ապավինում իր հոտառական օրգաններին: Օրինակ, տարիներ առաջ, երբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Ղարաբաղի հարցով Հայաստանի համար ոչ այնքան նպաստավոր ձեւակերպումներով մի փաստաթուղթ, որի հիմնական հեղինակը բրիտանացի Աթկինսոնն էր, ՀՅԴ բյուրոյի անդամ, այն ժամանակ խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե այդ փաստաթղթից նավթի հոտ է գալիս: Հետաքրքիր էր նաեւ այդ հայտարարությանը այն ժամանակ ԱԺ նախագահ եւ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի արձագանքը, ով հայտարարեց, թե ինքը փաստաթղթերից հոտ չի քաշում, այլ աշխատում է դրանց վրա:
Իսկ ՀՅԴ կարծես թե շարունակում է հոտ քաշել, ու Հայ ազգային կոնգրեսի 100 քայլ ծրագրից էլ սոցիալիզմի հոտ է առնում: Համենայն դեպս, այդպիսի հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, մարտի 22-ին Արցախ ակումբում գնահատելով այդ ծրագիրը: Նա ասել է, որ ՀՅԴ-ն, որպես կառույց, այդ ծրագիրը չի քննարկել, քանի որ ինքն իր ծրագիրն ունի: Իսկ որպես տնտեսագետ, Արծվիկ Մինասյանն ասել է, որ կոնգրեսի “100 քայլից” առնում է “սոցիալիզմի հոտ”, “ինչը զարմանալի է, հաշվի առնելով, որ ծրագիրը ներկայացնում է ուլտրալիբերալ ուժ”:
Արծվիկ Մինասյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, որ ներկայացվում են այդօրինակ ծրագրեր, սակայն համարում է, որ “100 քայլի” մեջ կան պոպուլիզմի էական տարրեր: “Որոնք ես չեմ քննադատում, այլ պարզապես դրանք կարիք ունեն ճշգրտման”, հայտարարել է ՀՅԴ պատգամավորը:
Ի դեպ, նա ասել է նաեւ, որ ՀՅԴ-ն սոցիալ տնտեսական քայլերի իր ծրագրի վերաբերյալ քննարկումներ կանի մարտի 26-ին: Այդ օրը ՀՅԴ-ն Երեւանում կազմակերպում է միջազգային համաժողով, որտեղ թե այդ ծրագիրը կքննարկվի, թե այդ համատեքստում կքննարկվեն արտաքին քաղաքականության եւ ներքին ժողովրդավարության հետ կապված հարցեր:Tuesday, March 23, 2010
ՀՅԴ-Ն ԿՐԿԻՆ ՀՈՏ Է ԱՌՆՈՒՄ
«Լրագիր» 22-3-2010- Ըստ երեւույթին, Դաշնակցությունը քաղաքականության մեջ շատ է ապավինում իր հոտառական օրգաններին: Օրինակ, տարիներ առաջ, երբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Ղարաբաղի հարցով Հայաստանի համար ոչ այնքան նպաստավոր ձեւակերպումներով մի փաստաթուղթ, որի հիմնական հեղինակը բրիտանացի Աթկինսոնն էր, ՀՅԴ բյուրոյի անդամ, այն ժամանակ խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե այդ փաստաթղթից նավթի հոտ է գալիս: Հետաքրքիր էր նաեւ այդ հայտարարությանը այն ժամանակ ԱԺ նախագահ եւ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի արձագանքը, ով հայտարարեց, թե ինքը փաստաթղթերից հոտ չի քաշում, այլ աշխատում է դրանց վրա:
Իսկ ՀՅԴ կարծես թե շարունակում է հոտ քաշել, ու Հայ ազգային կոնգրեսի 100 քայլ ծրագրից էլ սոցիալիզմի հոտ է առնում: Համենայն դեպս, այդպիսի հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, մարտի 22-ին Արցախ ակումբում գնահատելով այդ ծրագիրը: Նա ասել է, որ ՀՅԴ-ն, որպես կառույց, այդ ծրագիրը չի քննարկել, քանի որ ինքն իր ծրագիրն ունի: Իսկ որպես տնտեսագետ, Արծվիկ Մինասյանն ասել է, որ կոնգրեսի “100 քայլից” առնում է “սոցիալիզմի հոտ”, “ինչը զարմանալի է, հաշվի առնելով, որ ծրագիրը ներկայացնում է ուլտրալիբերալ ուժ”:
Արծվիկ Մինասյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, որ ներկայացվում են այդօրինակ ծրագրեր, սակայն համարում է, որ “100 քայլի” մեջ կան պոպուլիզմի էական տարրեր: “Որոնք ես չեմ քննադատում, այլ պարզապես դրանք կարիք ունեն ճշգրտման”, հայտարարել է ՀՅԴ պատգամավորը:
Ի դեպ, նա ասել է նաեւ, որ ՀՅԴ-ն սոցիալ տնտեսական քայլերի իր ծրագրի վերաբերյալ քննարկումներ կանի մարտի 26-ին: Այդ օրը ՀՅԴ-ն Երեւանում կազմակերպում է միջազգային համաժողով, որտեղ թե այդ ծրագիրը կքննարկվի, թե այդ համատեքստում կքննարկվեն արտաքին քաղաքականության եւ ներքին ժողովրդավարության հետ կապված հարցեր:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment