Aysor.am. 05.03.2010- Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ:
Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաև «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը: Դիմելով կազմակերպության շարքերը համալրող երիտասարդներին` վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը: Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, և մենք ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը»:
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Saturday, March 6, 2010
Հարգանքի տուրք են մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
Aysor.am. 05.03.2010- Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ:
Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաև «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը: Դիմելով կազմակերպության շարքերը համալրող երիտասարդներին` վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը: Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, և մենք ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը»:
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment