Տիգրան Քոչարյան. Բլոգեր
-Ի՞նչ գնահատական կտայիր Հայաստանի ներկայիս վիճակին:
-Այսօր մենք ապրում ենք տվյալ օրվա իրավիճակով: Հասկանում եմ` Աստվածաշնչի սկզբունքն է` ապրիր այսօր, վաղվա օրը քո մասին կմտածի, բայց իմ կարծիքով սա լավ է մարդկային կյանքի համար, որովհետեւ պետության առօրյայի համար ապրել տվյալ օրով, շատ սխալ է: Եվ ասենք նախաձեռնողական դիվանագիտության հետ կապված շարժվում ենք` ինչպես կբացվի վաղվա օրը, այդպես էլ կշարժվի դիվանագիտությունը:
Հիմնական ամենամեծ սխալն այն է, որ դեռևս ազգային պետության զարգացման ոչ մի երկարաժամկետ ծրագիր չկա: Այսինքն` եթե վերցնենք Իսրայելն ու Ամերիկան, ապա նրանք արդեն 30 տարի առաջ և տնտեսապես, և քաղաքականապես, և պետության շահերից ելնելով ծրագրեր ունեն: Մեզ մոտ առավելագույնը մեկ-երկու տարով է, և հիմնական պրոբլեմը դրա մեջ է:
Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ, այո, ֆուտբոլային դիվանագիտություն ենք անում, բայց մենք գնդակի դերում ենք, մենք ունենք մեր շահերը, բայց դրանց չենք հետևում, այսինքն` տեսնենք Օբաման, Լավրովը, Քլինթոնը ինչ կասեն, ով, երբ կզանգի... այս վիճակն է արտաքին քաղաքականության մեջ: Ընդ որում, մի վիճակ, որը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ինքնուրույն ասելու բան չունի, լսում է` մեծերն ինչ կասեն. Ի դեպ, սա Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ժամանակ չէր նկատվում:
-Խոսեցիք երկարաժամկետ ծրագրերի անհրաժեշտությունից: Հայ ազգային կոնգրեսը օրերս 100 քայլից բաղկացած ծրագիր ներկայացրեց: Ինչպե՞ս եք պատկերացնում, դա կարո՞ղ է կյանքի կոչվել:
-Ինչպես կարող է կյանքի կոչվել Կոնգրեսի ծրագիրը, որն իր ներսում ունի բազմաթիվ տարաձայնություններ, այսինքն` նույնիսկ հայ-թուրքական կարգավորման պարագայում ՀԱԿ-ի մեջ մտնող կուսակցություններն իրարամերժ հայտարարություններ էին անում: Այսինքն` ՀԱԿ-ի մեջ մտնում են կուսակցություններ, որոնք լիբերալ են, կոնսերվատիվ են, ես ուղղակի զարմանում եմ` ինչպես կարող են իրենք ինչ-որ ծրագիր ներկայացնել:
-ՀԱԿ-ը բազմիցս նշել է, որ իր առավելությունը հենց Ձեր նշած այդ բազմազանության, տարակարծության և ազատ արտահայտվելու մեջ է:
-Յուրաքանչյուր նորմալ պետություն պետք է մշակի երկարաժամկետ ծրագրեր` ելնելով ազգի և պետության շահերից: Այսօր Ամերիկայում դեմոկրատները, հանրապետականներն այդ երկարաժամկետ արտաքին կամ ներքին կուրսին են հետևում, այնտեղ արդեն շատ չնչին ձևափոխումներ են գնում, բայց պետության կուրսը մնում է նույն Մեծ Բրիտանիայինը: Մեզ մոտ առաջարկվում են, որոնք առաջին հերթին չեն կատարվում, երկրորդ` դրանք երկարաժամկետ չեն: Ենթադրենք Հայաստանը դուրս բերել ինչ-որ մակարդակի, բայց հետո՞: Դրանք գոնե երեսուն տարով պետք է լինեն, ընդ որում պետք է հաշվի առնել այնպիսի բաներ, որ վաղը կարող է հարևաններից մեկը գոյություն չունենալ` Վրաստանը կամ Ադրբեջանը, այսինքն` ոչ մի հաշվարկ չկա:
Եթե վերադառնամ ՀԱԿ-ի «100 քայլին», ապա բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ի հիմքում ՀՀՇ-ն է: Այսինքն` դա ՀՀՇ-ի տնտեսական ծրագիրն է, կատարողն ու գաղափարախոսն էլ Հրանտ Բագրատյանն է, իսկ վերջինիս վարած տնտեսական քաղաքականությունը բոլորս տեսել ենք: Այսինքն` խաբվել պետք չէ:
-Բայց նա փորձառու է:
-Վատ փորձ ունենալը, լավ փորձ չի: Այսօր Հայաստանում դեռ Բագրատյանի ժամանակ ձևավորված օլիգարխիկ համակարգն է, որն այնուհետև Քոչարյանի ժամանակ զարգացավ և ամրապնդվեց և ներկա իշխանությունների ժամանակ արդեն ձևավորվեց բիզնես- էլիտա: Այսինքն` ամերիկյան փորձով, բայց ոչ ամերիկյան գրագիտությամբ այդ խավն է իշխելու: Ես բացարձակապես չեմ տեսնում նույնիսկ ՀԱԿ-ը կամ այլ ուժ, որ գա, ինքն ինչպես է կարողանալու այդ օլիգարխիկ էլիտայի «մեջքը ջարդել», որովհետև նույն Լևոն Տեր-Պետրոսյանը մեկուկես տարի առաջ ասում էր, որ ինքը բոլոր օլիգարխներին կների, թող իր մոտ գան, ներում ստանան, նրանց ոչինչ չի անի: Այս միտքը բառացի չէր ասում, բայց իմաստը հենց դա էր:
-Մասնակցո՞ւմ եք տարբեր քննարկումներին:
-Մասնակվում եմ: Կան բազմաթիվ համախոհներ, որոնք մտածում են մի քիչ ավելի շատ ազգային տեսանկյունից: Շատ լավ կլինր, որ լիներ ազգային և պետական, բայց ներուժ կա: Ընդ որում` առաջին հերթին պետք է աշխատել և ներկա իշխանության, և ներկա ընդդիմության հետ, որպեսզի փորձել և սովորել, և ինչ ոչ բան քաղել, և փորձել սովորեցնել: Իմ անձնական օրինակով եմ ասում, այո, ինչու չէ, համագործակցել եմ և ընդդիմադիր կուսակցությունների, և իշխանությունների հետ: Այսինքն` իմ և իմ ընկերների առջև կան ինչ-որ նպատակներ, և մենք փորձում ենք հասնել դրան` օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուսները: Ներուժ կա..Այսպես շարունակվել չի կարող:
-Ներուժ նոր ուժ ստեղծելո՞ւ:
-Այո, ներուժ նոր ուժ ստեղծելու: Այս օլիգարխիկ համակարգը վերջիվերջո ինքնիրեն սկսելու է քայքայել: Հիմա փորձ է արվում տնտեսական, բիզնես էլիտա ստեղծել, ինչպես Ամերիկայում 30 մեծահարուստ ընտանիքներով ամեն ինչ որոշում են:
-Ասում են մեզանում 40 ընտանիքներ են:
-Մեզ մոտ, այո, 40 ընտանիքներ են, բայց անհամեմատելի են, որովհետև նույն Ամերիկայի յուրաքանչյուր ընտանիք և լավ կրթություն է ստացել, և համապատասխան փորձ ունի, հարաբերությունների կարգավորման համապատասխան էթիկա ունի ձևավորած, իսկ մեր բիզնես էլիտան էլի ապրում է տվյալ օրվա խնդրով: Այսինքն` տվյալ օրը պետք է շաքարավազ բերել, ինչու չէ, կարելի է դոլարի կուրսի հետ խաղալ: Իսկ երբ այս պատահական օլիգարխների դեմ դուրս գան, և առաջ գա իսկական մտածող էլիտա, այն ժամանակ ավելի հեշտ կլինի:
-Ձեր պատկերացրած պետության մոդելն ինչպիսի՞ն է:
-Առաջին հերթին, շատ պրակտիկ պետք է մոտենալ. վերացնել օլիգարխիկ խավը կամ ձևափոխել. առանց դրա զարգացում չի լինի: Դեմոկրատական պետության մոդելն իմ սրտով չէ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դեմոկրատիա այնպես, ինչպես դասագրքերում են դասավանդում, չի հանդիպում:
Ըստ իս` Հայաստանի նման երկրներում նախագահը երկարաժամկետ պետք է ընտրվի, առնվազն յոթ տարի: Այսպես, ինքն ընտրվում է առաջին երկու տարին մարսում է այն, ինչ խոսք է տվել, մի տարի ինչ-որ բան է փորձում ձևափոխել, նորից երկու տարի մտածում է ինքն ինչպես պետք է նախագահ դառնա: Այսինքն` չի հասցնում աշխատել: Իմ կարծիքով, Ֆրանսիայի յոթ տարվա մոդելը ճիշտ էր, որ գոնե չորս տարի մտածի պետության մասին, ոչ թե իր ընտանիքի:
-Մեզ մոտ էլ տասը տարի է ձգվում, ցանկանային` չէի՞ն անի:
-Այո, տասը տարի, բայց տեսեք` ինչ ռեսուսներ են ուղղվում, որպեսզի այդ վերընտրումը լինի: Այսինքն` գումարներ են ծախսվում, կաշառքներ են բաժանվում, ծեծուջարդ է լինում և այլն, և այլն:
Իսկ ապագան տնտեսական ազգային և պետական եկարաժամկետ ծրագրերինն է: Նախագահն էլ ընտրվի 7-8 տարով, պառլամենտ չլինի, լինի օրենսդրական կառույց, որը օրենքներ է մշակում, բանակի ուժեղացում պետք է լինի, և արդեն պետք է կազմվի նոր Սահմանադրություն և նոր օրենսդրություն: Ներկա պահին ուժեղ բանակ պետք է ունենալ, որոշ վիրուսներ, որոնք հասարակության ներսում կան, պետք է վերացնել. իմ կարծիքով, մի քիչ շատ ենք խորացել Եվրոպայի մեջ...
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր»6-3-2010Saturday, March 6, 2010
ԳՆԴԱԿԻ ԴԵՐՈՒՄ ԵՆՔ

«Լրագիր»6-3-2010
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment