Saturday, March 6, 2010

Աշխարհի ամենամեծ պլազմային հեռուստացույցը Թուրքիայում է ներկայացվել

News.am. 6-3-2010- Տեխնիկայի ոլորտի առաջատար Bang&Olufsen-ը Թուրքիայում ներկայացրել է աշխարհի ամենամեծ պլազմային հեռուստացույցը։ 147 հազար եվրո արժողությամբ BeoVision4-103 հեռուստացույցի էկրանի լայնությունը 246, իսկ բարձրությունը՝ 211 սանտիմետր է։ Հեռուստացույցի քաշը կազմում է 265 կգ։ Bang&Olufsen-ի Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում հեռուստացույցը տեսնելու համար այցելել է 6 հազար հոգի եւ նշել, որ այցելուներից ոմանք արդեն պատվիրել են այդ հեռուստացույցից։

No comments: