Tuesday, March 23, 2010

Պաշտպանության նախարարի խոսնակը պատերազմի վերսկսման հավանականություն չի տեսնում

«Ազատություն» 22-3-2010- «Այս պահհի դրությամբ, պատերազմի վերսկսման հավանականություն չկա», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը վստահեցրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Շահսուվարյանը վստահեցրեց նաեւ, որ հայ-արդբեջանական սահմանագծին «այս պահին լարվածություն նույնպես չկա»: «Լարվածություն այսօր չկա», - ասաց Շահսուվարյանը՝ հավելելով. - «Դա նույն ստաբիլ վիճակն է, ինչ այս բոլոր տարիներին տեսնում ենք»: Պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները ակտիվացել են նաեւ այն պատճառով, որ այս օրերին բանակում ծառայած մինչեւ 50 տարեկան տղամարդկանց կանչում են հաշվառման, ապա՝ ուղարկում զորավարժությունների: Այս առնչությամբ Շահսուվարյանը ասաց, թե որեւէ արտառոց բան չի կատարվում. - «Դա հիմնականում միտված է մի բանի՝ նախ, ռեալ տեսնել ռեսուրսների առկայությունը: Եվ երկրորդ, որ շատ ավելի կարեւոր է՝ պատերազմական գործողության ժամանակ, որպեսզի ցանկացած հայ զինապարտ մարդ իմանա իր տեղը բանակում»: Վերջերս նաու լուրեր էին շրջանառվում, թե Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց ելքի վիզա չեն տրամադրում: Լեռնային Ղարաբաղի Անձնագրային եւ վիզաների բաժնի պետ Լեւոն Չալյանը այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց. - «Մեր պարտականությունները նորմալ կատարվում են: Որեւէ ցուցում չկա, որեւէ նման գործ չկա: Ոչ մի դադարեցում չի եղել, չի էլ սպասվում»:

No comments: