Wednesday, April 21, 2010

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՐՑՈՒՄ

«Լրագիր» 21-4-2010- Փարոս Հիմնադրամը և Սուրբ Վարդան Առաքելական Եկեղեցին Ամերիկայի Հայկական Համագումարի հետ համատեղ ընտրական տեղամասի ապրիլյան աշխատանքների ընթացքում նախաձեռնեցին համայնքային հանդիպում կոնգրեսական Ջեքի Սպիերի և Հայկական Կոկուսի համանախագահ Ֆրենկ Փալոունի մասնակցությամբ: Ներկայացուցիչներ Սպիերն ու Փալոունը ողջունեցին հայ համայնքի նվիրվածությունը և կոչ արեցին ներկա գտնվող ավելի քան 150 հյուրերին հետևողանորեն շարունակել բարձրացնել հայոց հիմնախնդիրները` ներառյալ ցեղասպանության հաստատումը: Երկու ներկայացուցիչները հատկապես առանձնացրեցին ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և մարտի 4-ին արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի ընդունումը: Վերահաստատելով իրենց շարունակական աջակցությունը այս կարևոր մարդու իրավունքների հիմունքների նկատմամբ` Սպիերն ու Փալոունը ներկայացրեցին իրենց հետագա քայլերն ու արտահայտեցին պատրաստակամություն աշխատել համայնքի ղեկավարների հետ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում 252-րդ բանաձևի անցկացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից:

No comments: