Thursday, April 29, 2010

Ադրբեջանում ևս 7 լրագրող է ձերբակալվել

Panorama.am. 28-4-2010- Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել հավաքներ կազմակերպելու իրավունքը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Գործակալությունը հայտնում է, որ միջազգային կազմակերպության հայտարարությունը, հիմնականում, կապված է երկուշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների հետ: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, կուսակցությունների «Ազադլիգ» դաշինքը հանրահավաք էր կազմակերպել Բաքվի քաղաքապետարանի առջև: Սակայն շատ չանցած, ոստիկանները հանրահավաքը կոպտորեն ցրել էին, իսկ մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառել: Ականատեսների վկայությամբ մոտ 80 մարդ է ձերբակալվել: Amnesty International կազմակերպության Եվրոպայի և Կնետրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Գալյա Գովանը նշել է, որ խաղաղ հանրահավաքների ցրումով իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ երկրում այլակարծություն չկա: Ընդ որում՝ բռնության ենթարկված ցուցարարների թվում կան մի շարք լրագրողներ, որոնց ձեռքից ոստիկանները խլել են տեսախցիկները և ջարդել: Ձերբակալված լրագրողների թիվը հասնում է 7-ի: Amnesty International միջազգային կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստանձնած պարտավորթւուններին համահունչ` ապահովել ազատ հավաքների իրավունքը:

No comments: