
News.am. 24-4-2010- Wall Street Journal եւ New York Times պարբերականների նախկին թղթակից Սթիվ Լիվայնը հայտնել է, որ Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու գործընթացում առաջընթաց կա: Հիշեցնենք,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահի պաշտոնը
թողնելուց հետո, նշվում էր, որ Բրայզան պետք է փոխարինի Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Անն Դերսին, ով 2009-ի հուլիսին նշանակվել է ԱՄՆ-ի դեսպան Լիտվայում:
«Ես տեղեկատվություն եմ ստացել, որ վարչարարական որոշակի խոչընդոտներ հաղթահարելուց հետո Սպիտակ տունը Բրայզայի թեկնածությունը պաշտոնապես կներկայացնի Սենատին, որից հետո Սենատը պետք է որոշում կայացնի»,- գրել է Լիվայնը, հիշեցնելով, որ ինքը՝ Բրայզան, չէր էլ թաքցնում, որ ցանկանում է նշանակվել այդ պաշտոնին:
No comments:
Post a Comment