Sunday, April 25, 2010

Մեր երկու առավելությունները Ադրբեջանի նկատմամբ՝ ըստ Սեյրան Օհանյանի

Tert.am. 24-4-2010- Հայկական կողմը փորձում է զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք մեր երկիրը պաշտպանել: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների խնդրանքով արձագանքելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հերթական ռազմատենչ հայտարարությանը ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ մեր բանակն այսօր առավել քան մարտունակ է և պատրաստ է իր խնդիրը կատարելու ոչ միայն մեր երկրի պաշտպանության գործում, այլև կանխարգելիչ խնդիրների իրականացման հարցում: «Պետք է հասկանանք հետևյալը, որ մեր առավելությունն Ադրբեջանի նկատմամբ կայանում է նրանում, որ մենք բոլոր գոյություն ունեցող խնդիրները, հակամարտությունները փորձում ենք խաղաղ ճանապարհով լուծել: Կարծում եմ, որ այդ հայտարարությունները մշտական բնույթ են կրում, իրենք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել թե´ մեզ վրա, թե´ միջազգային հանրության վրա, բայց դա անհնարին է, որովհետև եթե Ադրբեջանը փորձի նորից ուժի միջոցով խոսել հայ ժողովրդի հետ, ապա Ադրբեջանում ավելի վատ ու աղետալի վիճակ կստեղծվի, քանի որ գոյություն ունի նաև մեր երկրորդ առավելությունը` մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում»:

No comments: