Wednesday, April 28, 2010

Կյանքից հավերժ հեռացավ ԱՀԹ առաջնորդ Տ. Նշան եպիսկ. Թոփուզյանը

Խոր ցավով իմացանք, որ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպիսկ. Թոփուզյանը, ապրիլի 27-ին, Երևանում, կարճատև հիվանդությունից հետո, հավերժորեն փակել է աչքերը: Ըստ Թավրիզից ստացած մեր տեղեկությունների, հոգելույս Սրբազան Հոր դին շաբաթ ապրիլի 31-ին տեղափոխվելու է Թավրիզ, իսկ կիրակի մարտի 1-ին հատուկ արարողությունից հետո կատարվելու է թաղումը: «Իրանահայեր Լրատու ցանցի»-ի հաղորդմամբ այս տխուր առիթով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ապրիլի 28-ին, հրապարակել է հատուկ մահագույժ, ուր ի մասնավորի ասված է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գուժում է վախճանումը Ատրպատականի հայոց թեմի տարիների հոգեւոր առաջնորդ ՀՈԳԵԼՈՒՅՍ Տ. ՆՇԱՆ ԵՊՍ. ԹՈՓՈՒԶՅԱՆԻ, որը պատահեց երեկ՝ ապրիլի 27-ին, Երեւանում, հետ կարճատեւ հիվանդության: Հուղարկավորության ու թաղման կրոնական կարգի մասին կհայտարարվի հաջորդիվ»:

No comments: