Thursday, April 29, 2010

Շտապ Թեհրան վերադարձավ Առաջնորդը

ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, որ գտնվում էր լիբանանում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի մահվան լուրն առնելու պես, երեկ երեկոյան Արամ Վեհափառի կարգադրությամբ շտապ Թեհրան վերադարձավ: Արդեն մայրաքաղաք է ժամանել նաև Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիսկ. Չարյանը: Հավանաբար վաղը, հետ համապատասխան կարգադրությանց, զույգ սրբազանները մեկնեն Թավրիզ հոգելույս Տ. Նշան եպիսկ. Թոփուզյանի թաղման արարողությունները ըստ կարգի կատարելու:

No comments: