News.am. 22-4-2010- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սխալ է համարում հայ-թուրքական արձանագրություններն առաջինը վավերացնելը: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ նշելով, որ եթե Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները, դա թուրքերին հնարավորություն կտա առեւտրի մեջ մտնել աշխարհի հետ:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններից մեր ստորագրությունը հետ կանչելուն, Խ Գալստյանը նշել է, որ թեեւ ԲՀԿ-ն դրան դեմ չէ, սակայն վերջնական որոշում կայացնողը նախագահ Սերժ Սարգսյանն է:
Հարցին, թե ե՞րբ է Սերժ Սարգսյանը կոալիցիայի մաս կազմող ուժերի հետ քննարկել հայ-թուրքական գործընթացը եւ իր կողմից կայացված որոշումը, որը հրապարակվելու է այսօր, Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանը կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ նախագահի հայտարարության տարածման նախօրյակին: Նրա խոսքով, այդ հանդիպման ժամանակ կոալիցիոն ուժերը համակարծիք են եղել այն մոտեցումների շուրջ, որի վերաբերյալ այսօրվա իր ուղերձում կնշի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, սակայն չի մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է:Thursday, April 22, 2010
ԲՀԿ-ն դեմ չէ Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչելուն
News.am. 22-4-2010- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սխալ է համարում հայ-թուրքական արձանագրություններն առաջինը վավերացնելը: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ նշելով, որ եթե Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները, դա թուրքերին հնարավորություն կտա առեւտրի մեջ մտնել աշխարհի հետ:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններից մեր ստորագրությունը հետ կանչելուն, Խ Գալստյանը նշել է, որ թեեւ ԲՀԿ-ն դրան դեմ չէ, սակայն վերջնական որոշում կայացնողը նախագահ Սերժ Սարգսյանն է:
Հարցին, թե ե՞րբ է Սերժ Սարգսյանը կոալիցիայի մաս կազմող ուժերի հետ քննարկել հայ-թուրքական գործընթացը եւ իր կողմից կայացված որոշումը, որը հրապարակվելու է այսօր, Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանը կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ նախագահի հայտարարության տարածման նախօրյակին: Նրա խոսքով, այդ հանդիպման ժամանակ կոալիցիոն ուժերը համակարծիք են եղել այն մոտեցումների շուրջ, որի վերաբերյալ այսօրվա իր ուղերձում կնշի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, սակայն չի մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment