Thursday, April 22, 2010

ՀՀ քաղաքացիներ. «Աչքներս լույս` Ազգային ժողովը վերջապես առկախեց արձանագրությունները»

Haynews.am .22-4-2010- Haynews.am-ը հարցում անցկացրեց ՀՀ քաղաքացիների շրջանում` պարզելու նրանց վերաբերմունքն այն մասին, որ Ազգային ժողովն առկախեց արձանագրությունները` մինչեւ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների շարունակել գործընթացը: «Աչքներս լույս, վերջապես»,- ուրախացավ մի տղամարդ: «Դե քանի որ թուրքական կողմն էլ երբեք պատրաստ չի լինի առանց նախապայմանների շարունակել գործընթացը, կարող ենք հանգիստ ասել, որ արձանագրությունները մեռան»,- ասաց 23-ամյա Արթուրը: Միջին տարիքի մի կին էլ ասաց. «Ի՞նչ կարող եմ ասել, փաստորեն` սահմանը չի բացվի, դրանից էլ լավ բան. թուրքի ոտը չի մտնի մեր երկիր: Կարծում եմ` հիանալի լուր է«: «Մենք ապրում ենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում, որ չենք էլ պատկերացնում: Ճիշտ է, ես դեմ չէի հայ-թուրքական արձանագրություններին, բայց որտեղ նախապայման, այնտեղ` ոչ: Ուրախ եմ»,- ասաց 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամը: «Ես հենց նոր սիրեցի մեր նախագահին: Շատ լավ ա, որ նախապայմաններին չհամաձայնվեցին ու օրակարգից էլ դուրս հանեցին դրանց քննարկումը»,- ասաց 18-ամյա Ամալյան, և մի երիտասարդ բացականչեց. «Ջան, էս լավ նշելու առիթ ա»: Հետաքրքիր է, որ հասարակության զգալի մասն ուրախացավ այս լուրից, և միայն շատ քիչ քաղաքացիներ տխրեցին, քանի որ «տնտեսական համագործակցության մեծ հույսեր էին կապում»: «Գիտեք, ես աշխատում եմ ամեն ինչում միայն լավը տեսնել, բայց հենց էս գործընթացը մտավ խորհրդարան, ինչ որ հոռետես դարձա: Մերսի Կոալիցիային, որ լավատեսությունս ետ բերեց»,- նշեց 21-ամյա Արմանը:

No comments: