Sunday, April 25, 2010

Վ. Կովալենկոն կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը` Ցեղասպանության ճանաչման համար

Haynews.am. 24-4-2010- «Ցեղապանությունը մեծ չարիք է ողջ մարդկության համար, որը ոչ մի արդարացում չի կարող գտնել»,- հայտնել է այսօր Ծիծեռնակաբերդ այցելած Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Haynews-ի տեղեկացմամբ` նա հույս է հայտնել, որ ողջ մարդկությունը ընկալում է հայերի դեմ իրականացված ոճրագործության կազմակերպիչների մեղքը: «Կարծում եմ, որ հասարակությունը բոլոր ջանքերը պետք է գործադրի` ճանաչման և դատապարտման ուղղությամբ, որպեսզի նման ողբերգություններ այլևս չկրկնվեն»,- ընդգծել է Վ. Կովալենկոն:

No comments: