
News.am. 24-4-2010- Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ եւ իրենց համերաշխությունն են հայտնել հայերին:
Կիպրոսի Կոմունիստական կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը ամբողջ մարդկության համար վտանգ է ստեղծում:
Կիպրոսի «Դեմոկրատական հավաք» կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մասնակցում են հայ ժողովրդի սգին եւ իրենց աջակցություն են հայտնում հայերին` աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող քայլերին:
«Միջազգային հանրությունը պետք Հայոց ցեղասպանությունը ճանաչի որպես մարդկության դեմ իրականացված հանցանք: Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության համար Թուրքիան պետք է պատժվի»,- իր հերթին հայտարարել է Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունը:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաեւ Կիպրոսի հանրապետության Սոցիալ-դեմոկրատները եւ «Բնապահպանների շարժում» կազմակերպությունը:
No comments:
Post a Comment