Wednesday, April 21, 2010

Ախալցխայում վրացիները քանդում են հայկական կաթողիկե Սբ. Երևման եկեղեցին

PanARMENIAN.Net - 21 ապրիլի 2010 - Արդեն մի քանի օր է, ինչ վրացիները քանդում են Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտնվող հայկական կաթողիկե Սբ. Երևման կիսաքանդ եկեղեցին, որը ըստ ավանդության հիմնադրվել է 7-րդ դարում: Ներկա պահին քանդել են եկեղեցու խորանը ինչպես նաև մի կամար: Եկեղեցու խորանը քանդելուց նրանք հանդիպել են հայկական արձանագրություններով հնամյա խաչքարերի, որոնք դեռևս չեն տեղափոխվել կամ ոչնչացվել: Քաղաքապետրանի աշախատակիցների խոսքերով, նրանք եկեղեցու քանդելու հետ բացարձակ ոչ մի կապ չունեն այդ ամենը տնօրինում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարությունը: Նրանք նաև տեղեկացրին, որ տվյալ եկեղեցու տեղը կառուցվելու է վրաց կաթոլիկ եկեղեցի:

No comments: