Sunday, April 25, 2010

Հայաստանի քայլից Թուրքիան պետք է լուրջ հետևություններ անի. ՕԵԿ

Tert.am. 24-4-2010- ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի կարծիքով` Թուրքիան պետք է լուրջ հետևություններ անի Հայաստանի` Արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելու քայլից: «Հայաստանը կարողացավ գործընթացը ճիշտ ուղիով տանել առաջ, և այսօր քայլ անելու հերթը Թուրքիայինն է: Ամբողջ աշխարհը հետևեց հարաբերությունների հաստատման գործընթացին, բոլորը Հայաստանի քայլերը դրական են գնահատում»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը: Նրա կարծիքով` կգա մի օր, երբ թուրքերն էլ կհասկանան, որ ի վերջո պետք է ընդունեն հայոց Ցեղասպանությունը: Հայաստանը դրան կհասնի` ամեն տարի համառորեն նշելով Ցեղասպանության տարելիցը, աշխարհին հիշեցնելով կատարված Ցեղասպանության մասին: «Շատ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ճանաչման գործընթացը դարձյալ կշարունակվի: Սա կհանգեցնի նրան, որ մի օր Թուրքիան էլ կճանաչի Ցեղասպանությունը, և, որպես հարևաններ, կկարգավորվեն մեր հարաբերությունները»,- նշեց բանախոսը:

No comments: