Wednesday, April 28, 2010

Թուրքիայում պատկերացում կկազմեն հայկական բիզնեսի մասին

Tert.am. 28-4-2010- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հայ-թուրքական բիզնեսի զարգացման համար դեռևս 1997թ. ն ստեղծել էր կոմիտե, որն արդեն ներկայացուցչություն ունի Ստամբուլում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ըստ նրա` ներկայացուցչության հիմական նպատակն է պարզել, թե Թուրքիայում որ կազմակերպություններն ունեն հայկական արտադրանքի պահաջարկը և, ըստ այդմ, կազմակերպել Հայաստանից արտահանման գործընթացը: «Մեր նպատակն է թե՛ Թուրքիային ներկայացնել մեր տնտեսության ռեալ պատկերն ու մեր պոտնեցիալը, և թե՛ Հայաստանին ներկայացնել Թուրքիայի հնարավորությունները»,- նշեց Ղազարյանը: Նրա խոսքով` արդյունաբերության տարբեր ճյուղերում համագործակցություն ծավալելու համար կողմերը բավարար չափով ինֆորմացված չեն: Այդ հարցին նույնպես փորձում են լուծում տալ ներկայացուցչության միջոցով: Ղազարյանը նաև նշեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը սերտորեն համագործակցում է Թուրքիայի Արդյունաբերողների միության հետ:

No comments: