
News.am. 28-4-2010- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնանախագահ, հայտնի հակահայ Օնուր Օյմենը կրկին կոչ է արել ետ կանչել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ քննադատել Դավութօղլուի վերջին ելույթը, որտեղ վերջինս նշել էր, որ կգա արձանագրությունների ստորագրման ժամանակը:
Օյմենը մեղադրել է Դավութօղլուին` ասելով, որ նրա ելույթում բացակայում էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, Հայաստանի կողմից «բռնազավթած» հողերից դուրս գալու պահանջը եւ ցեղասպանության ճանաչման արշավից չհրաժարվելու դիրքորոշումը:
«Հայաստանի ՍԴ-ի որոշումը պարզապես զրոյացրեց արձանագրությունները: Թուրքական իշխանությունները մինչեւ հիմա ձայն չեն հանում այն բանի վրա, որ հայերը շարունակում են աշխարհի ուշադրությունը բեւեռել 1915-ի իրադարձությունների վրա»-նշել է Օյմենը` ամփոփելով, որ թուրքական իշխանությունները պետք է անմիջապես ետ կանչեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
No comments:
Post a Comment