«ԱԶԳ» , 22-04-2010 - «Եկեք թողնենք այն հարցը, թե ինչպես կաշխատի ռուսաստանցի նոր համանախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Դա ժամանակը ցույց կտա», Ադրբեջանի նախագահի գրասենյակի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը այսպիսի հայտարարություն է արել` անդրադառնալով Մինսկի խմբի աշխատանքի գնահատականին:
«Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ, Հասանովը նշել է, թե Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտիցՙ ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու տեսանկյունից:
«Կարգավորման հարցն արդեն երկար տարիներ չի շարժվում մեռյալ կետից, ոչ մի առաջընթաց չկա: Հանդիպումներում ձեռք բերված համաձայնեցված պահերը Հայաստանը հերքում է հաջորդ հանդիպմանը, ձգտելով կրկին ու կրկին վերադառնալ քննարկվող հարցին», հայտարարել է աշխարհից ու, պարզվում է, սեփական նախագահի, արտգործնախարարի Մինսկի խմբի աշխատանքը բարձր գնահատող ու կարեւորող բազմաթիվ հայտարարություններից անտեղյակ, բայց մի քանի «նեղացած» հայտարարությունների հեղինակ ադրբեջանցի պաշտոնյան:
Այն, թե Հայաստանն է այսպես կամ այնպես վերադառնում արդեն իսկ իբր համաձայնեցված հարցերին, տիպիկ ադրբեջանական կեղծիք է, քանի որ այդպիսի վարքագիծ դրսեւորելու մեջ հմտացած է Թուրքիայի փոքր եղբայրը, որ թեեւ Թուրքիայի քաղաքականությունը վարելու հնարավորությունները չունի, սակայն պատեհապաշտ ու երեսպաշտ ներկայանալուց չի խորշում:
Համանախագահներից դժգոհություն արտահայտող Ադրբեջանի նախագահական նստավայրից հայտարարել են, թե ներկա դրությամբ քննարկվում են այս ձեւաչափում Եվրոմիության ընդգրկման, նաեւ այլ երկրների առաջարկությունների, որոնցից մեկն էլ ԼՂ հարցում «քիթ խոթելու» ցանկությամբ լցված Թուրքիայինն է:
Դժվար է հասկանալ, թե ինչու ադրրբեջանական կողմում, ինչպես եւ թուրքականում, չեն հասկանում, որ Թուրքիան չի կարող որեւէ կերպ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կամ միջնորդ դառնալ որեւէ այլ ձեւաչափով այնպիսի մի հարցում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է կամ այդ նպատակով տարվող բանակցությունները:
Ինչեւէ, ինչ էլ երազեն Թուրքիան ու Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը գործող ձեւաչափ է ու շարունակում է իր գործունեությունը: Մասնավորապես, այսօր համանախագահները Մոսկվայում, ադրբեջանական լրատվամիջոցներին Բաքվում նորանշանակ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի տրամադրած տեղեկության համաձայն, քննարկելու են վերջին օրերի իրենց հանդիպումներն ու արդյունքներն ամբողջական կազմով, որից հետո էլ կարելի է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարությանը:
Պոպովը նաեւ տեղեկացրել է, որ մոտակա ժամանակներս կայցելի Հայաստան` նաեւ հայկական իշխանությունների հետ ծանոթանալու:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Բաքվում էին համանախագահ Յուրի Մերզլյակովը, որ ներկայացնում էր իր հաջորդին` Իգոր Պոպովին, եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆThursday, April 22, 2010
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈՔՐ ԵՂԲՈՐՙ «ՆԵՂԱՑԱԾ ԹՈՒՐՔԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment