Saturday, April 24, 2010

Սերժ Սարգսյան. «Մենք դուռը չենք փակել»

7Or.am. 24-4-2010- «Մենք դուռը չենք փակել, բայց և հետագա որևէ քայլ չենք ձեռնարկելու: Մենք կքննարկենք առաջ գնալու հնարավորությունը, եթե համոզվենք, որ Թուրքիայում նույնպես համապատասխան մթնոլորտ կա, երբ տեսնենք, որ իշխանությունը Անկարայում կրկին պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանը կթողնի իր ստորագրությունն արձանագրությունների տակ, քանի որ մենք ցանկանում ենք պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, քանի որ մենք խաղաղություն ենք ցանկանում: Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման մեր քաղաքական նպատակներն ուժի մեջ են»,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում:

No comments: