
Haynews.am.24-4-2010- Այս տարի ապրիլի 24-ին առաջին անգամ Թուրքիայի սրտում` Ստանբուլի կենտրոնական հատվածներում թուրք մտավորականները կազմակերպելու են ակցիաններ` ի հրշատակ 1915թ.-ի զոհերի: Ճիշտ է, ակցիայի կազմակերպիչները 1915թ.-ի իրադարձությունը չեն անվանել անվանել Ցեղասպանություն, սակայն փաստը, որ Թուրքիայում նման միջոցառումներ են կազմակերպվում, շատ բանի մասին է խոսում:
Այս առիթով «Ժամանակ» օրաթերթը զրուցել է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ: Վերջինս ասել է, որ քանի որ նման միջոցառում Ստամբուլում տեղի է ուենալու առաջին անգամ, իրենք սպասում են` տեսնելու , թե ինչ մթնոլորտում են անցնելու դրանք:
«Ժամանակի» այն հարցին`դա արդյո՞ք խոսում է Թուրքիայի ներսում փոփոխությունների միտման մասին, Ստամբուլի «Ժամանակի» խմբագիրը պատասխանել է. «Դեռևս այդ միջոցառումները չեն կայացել, և դեռ վաղ է որևէ եզրակացություն անելը: Մենք կտեսնենք, թե ինչ է լինում, որից հետո կարող ենք խոսել որոշակի միտումների մասին»:
Նշենք, որ ստամբուլահայ համայնքը առաջնորդարանի գլխավորությամբ այս տարի էլ որևէ կերպ չի նշելու ապրիլի 24:
No comments:
Post a Comment