
Haynews.am. 26-4-2010- Ինչպես հայտնում է Dogan գործակալությունը, թուրք գրող Օքթայ Ավջուն Մալթիայում Թուրքիայի անունից հրապարակավ ներողություն է խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար:
Մալաթիայի նախկին քաղաքապետարանի շենքի դիմաց վերջինս մի փունջ ծաղիկ է դրել և ներողություն խնդրել հայ ժողովրդից: Թուրք գրողը նաև վիրավորանքներ է հնչեցրել Օսմանյան կայսրության և Աթաթյուրքի հասցեին: Փողոցում գտնվողները փորձել են նրան «դարձի բերել», սակայն ոստիկանները խանգարել են նրանց և պատվիրել Ավջուին հեռանալ: Վերջինս ստիպված հեռացել է` իր հետ վերցնելով ծաղիկները, ինչպես ինքն է ասել` «շրջակա միջավայրը չաղտոտելու համար»:
No comments:
Post a Comment