Tuesday, May 25, 2010

2216 բանաձևն ընդունվել է թուրք–ադրբեջանական լոբբիի շնորհիվ. ՀՀԿ պատգամավոր

Tert.am. 25-5-2010- Այնքան էլ կարիք չկա մտահոգվելու Եվրախորհրդարանի 2216 բանաձևի առնչությամբ, քանի որ այն իրավական ուժ չունի և չի կարող որևէ էական ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Նա շեշտեց, որ նման բանաձևն ընդունվել է թուրք–ադրբեջանական լոբբի աշխատանքի արդյունքում։ Ինչ վերաբերում է հայկական խմբի աշխատանքին, ապա Մելիքյանը չընդունեց այն քննադատությունները, որ հայկական կողմը վատ է աշխատել։ Նման բանաձևը, Մելիքյանի համոզմամբ, կընդունվեր՝ անկախ հայկական կողմի աշխատանքից։ Այդուհանդերձ, Գագիկ Մելիքյանը նշեց, որ հարկավոր է ուժեղացնել աշխատանքը նման կառույցներում։ Ինչ վերաբերում է հիշյալ բանաձևի ազդեցության չեզոքացմանը, ապա Մելիքյանը հայտարարեց, որ պաշտոնական ամենաբարձր մակարդակով Հայաստանը կարձագանքի այդ բանաձևի ընդունմանը։

No comments: